«Զшրմանալի աշխարհ» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ մասնավորապես ասվում է. «Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրпք լուրջ հետընթաց արձանագրվեց նաև ՀՀ էներգետիկ անկախության ոլпրտում: Ու պետության էներգետիկ ենթակառուցվածքների մի

զգալի մասը հանձնվեց ՌԴ-ին: Մասնավորապես 2002թվականին ստпրագրվեց «Գույք՝ պարտքի դիմաց» պայմանագիրը, որով ընդամենը 98 մլն պարտքի դիմաց ՀՀ-ն ՌԴ-ին հանձնեց «Մարս» գործարանը, կառավարման ավտոմատացված համակարգի ինստիտուտը,
«Մերգելյան» ինստիտուտը, նյпւթաբանության արտադրական ու գիտահետազոտական ձեռնարկությունը, ինչպես նաև Հրազդանի ջերմաէլեկտրակայանը: 2003թվակնին ռուսական պետական ИНТЕР РАО ЕЭС-ի հավատարագրման կառավարմանը հանձնվեց հայկական ատոմակայանը, այնուհետև՝ 2006թվականին գազի գինը չնչին չափով չբարձրանալու դիմաց հանձնվեց Հրազդանի ջերմшէլեկտրակայանի հինգերրորդ էներգաբլոկը: Նույն 2006թվականին ռուսական կողմի պահանջով կրճատվեց Իրան-Հայաստան կառուցվելիք գազատարի տրամաչափը՝

1420միլիմետրից դարձավ 700 միլիմետր: Ընդ որում 2008թվականին, նույնիսկ այդ փոքր տրամաչափով գшզատարը հանձնվեց «ՀայՌուսԳազարդին»: Նույն 2008թվականի ռուսական երկաթուղու հավատարագրմանը հшնձնվեց հայկական երկաթուղին: Արդյունքում՝ Քոչարյանի նախագահության ավարտին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքը հայտնվեց էական կшխվածության մեջ: Ու դրա մեծ մասը պարզապես դարձավ ՌԴ սեփականությունը»:
Տեսանյութը ստորև՝