ՏԵՍԱՆՅՈւԹ. Ովքեր են սուպերմարկետներից արկղերով ձու գնել. դեֆիցիտի իրական պատճառները

Սուրբ Զատկի տոնից 1 օր առաջ երեւանյան խանութներում իսկական մш րտեր էին ընթանում ձու գնելու համար: Ձուն խանութներից անհետացել էր եւ, եթե 1-2 օր առաջ մարդիկ կարողանում էին այն գնել 90-110 դրամով, զրկվեցին նույնիսկ այդ հնարավորությունից:

Այս երեւույթն ունի նաեւ իր պատճառները ու դրանցից մեկն էլ վերահսկողության բացակայությունն է. շուկայում մի քանի խաղացողներ գերշահույթ ստանալու համար հակամրցակցային քայլերի են դիմել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրեր առաջ մի քանի քաղաքացիներ

սուպերմարկետներից արկղերով ձու են առել ու այն բարձր գնով վերավաճառել են փոքր խանութներին: Սա է պատճառը, որ խանութներում ոչ միայն ձվի գինն է գերազանցել հարյուրը, անգամ 110 դրամը, այլ նաև արհեստական դեֆիցիտ է առաջացել: Դրանից զատ, օրեր առաջ որոշ

անձինք, սուպերմարկետներից արկղերով ձու գնելով, պահեստավորել են իրենց ավտոտնակներում, որպեսզի Զատիկին այն թանկ գնով վաճառեն: Այս խնդիրը լուծելու համար խանութներում տնտեսվարողները հրաժարվում էին տասնհինգից ավել ձու վաճառել 1 անձին: Հետաքրքիր է բայց, որ մինչև 2009 թ-ին Հայաստանը ձու արտահանող երկիր է եղել,սակայն ՝ վերածվել է

ներմուծողի։ Դրանից հետո ՀՀ-ն համարվել է ինքնաբավ երկիր, քանզի արտադրանքը բավարարել է: Բայց Զատկին ընդառաջ պարզվում է՝ դեֆիցիտ է առկա: Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ-ում տարեկան 600-800 միլիոն հատ ձու է արտադրվում։ Վերջին տարիներին արտադրության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2020 թ-ին՝ 754 միլիոն, օրինակ 2018 թ-ին այդ թիվը 726 էր: Հավկիթի միջին գինը պարբերաբար

տատանվում է։ Եթե 2013-2014 թթ մեկ հատ ձվի միջին մանրածախ գինը, ըստ Վիճկոմիտեի հաշվարկների, կազմել է մոտ յոթանասուն դրամ, ապա վերջին երկու տարիներին՝ 2018-2019 թթ՝ այն 60-65 դրամի սահմաններում է։ Այսպիսով, այս տվյալները նույնպես փաստում են, որ դեֆիցիտն արհեստական է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *