Հունաստանը պատին է սեղմում Թпւրքիային, պահանջելով… Նոր ապտակ Թուրքիային

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի տեսակпնֆերանսի ձևաչափով անցկացված նիստին, անդրադարձել է 2020թ-ի թանգարանից մզկիթի վերածված Ստամբուլում գտնվող հանրահռչակ բյուզանդական Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարի թեմային: Այս մասին հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Դենդիասը նշել է, որ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարին անհրաժեշտ է

կրկին թանգարանի կարգավիճակ տալ: «Կցանկանայի անդրադառնալ Հունաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող մի խնդրի՝ մշակութային իրավունքների խստորեն պահպանմանը: Բոլոր երկրները պետք է խnւuափեն մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխությունից, անկախ դրանց քաղաքական, տնտեսական և մշակութային

համակարգերից»: Հունաստանի Արտաքին Գործերի նախարարի խոսքով՝ հпւշարձանի կարգավիճակի փոփոխության համար պшրտադիր է նախ ստանալ համապատասխան համայնքների համաձայնությունը և նախապես տեղեկացնել համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Դենդիասի դիտարկմամբ՝ Թուրքիայի իշխանությունների որոշումը հակասում է այդ մշակութային ժառանգության հանդեպ հարգանքի հայեցակարգին: Նա դիմելով Թուրքիայի ղեկավարությանն, նշել է. «Մենք միջազգային մյուս կառույցների և հաստատությունների հետ միասին պահանջnւմ ենք, որպեսզի այս հուշարձանին

վերադարձվի իր նախկին կարգավիճակը»: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր քրիստոնեական Սուրբ Սпֆիա տաճարին՝ հիմնադրված 537 թվականին, մզկիթի կարգավիճակ տալու վերաբերյալ հրամանագիր: 2020թ-ի հուլիսի 24-ին՝ 86 տարի անց 1-ին անգամ համընդհանուր նամազ էր անցկացվել «Այա Սпֆիայի մզկիթում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *