Պուտինի համար այլեւս միեւնույն է՝ ով կլինի ՀՀ ձեւական ղեկավարը, պարզապես Ռոբերտին արդարադատությունից ազատելու պատճառները 2-ն են… Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը գրել է.
Քոչարյանը գրեթե 1 տարի է ազատության մեջ է, անարգել կերպով մեկնում է Մոսկվա, հանդիպումներ է ունենում, հարցազրույցներ է տալիս, այնուհետև հանգիստ վերադառնում է ՀՀ, պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին, իսկ մեր ֆեյսբուքյան ակտիվը էնպես է

զարմացել ՍԴ-որոշումից, և դրան հաջորդած դш տարանի որոշումից, որ միանգամից ցանկանում ես հարցնել. -ի՞նչ կա ժողովուրդ, էս նոր հասկացաք, որ Քոչարյանի ազատության հարցը վաղուց ՀՀ արդարադատության փոխարեն որոշել են ուրիշները։
Հա մի բան էլ ասեմ. Պուտինի

համար այլեւս միեւնույն է՝ ով կլինի ՀՀ ձեւական ղեկավարը, պարզապես Ռոբերտին արդարադատությունից ազատելու պատճառները 2-բ են, 1-ինը այն է, որ կան անցյալից մնացած ընդհանուր գաղտնիքներ, եւ 2-րդ պատճառը այն է, որ Ռոբերտի ազատումով հերթական անգամ հարված է հասցվում հայաստանցի

մարդու արդարության պահանջին, այսինքն ՀՀ քաղաքացին չպետք է հավատա սեփական երկրի ներկային և ապագային։ Պետք է բոլոր քաղաքական սուբյեկտների հանդեպ ունենա ատելության զգացում, իսկ ժողովրդավարություն կոչվածը համարի անհնարին բան։
Ահա ձեզ ստեղծված իրավիճակի համառոտակի նկարագիրը, որը ցш վալի է, սակայն իրողություն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *