Մուրադովը Նավալնին հո չէ, նա պիտի պահի իր գերագույն գլխավորին ցանկացած իրավիճակում, քանզի… Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ ասվում է.
Մուրադովը Նավալնին հո չէ, որ ասի Պուտինը չկարողացավ կամ չուզեց: Մուրադովը հո հայկական գեներալակազմի որոշ գեներալներից չէ, որ կամա թե ակամա քաղաքական գնահատական տա իր քաղաքական ղեկավարին 🙂

Մուրադովը պիտի պահի իր գերագույն գլխավորին յուրաքանչյուր իրավիճակում, քանզի նա կայսերական զինվորական է’ անկախ այդ կայսրության հանդեպ որեւէ մեկի վերաբերմունքից: Իսկ Պուտինին պահելու համար անհրաժեշտ էր պատասխանատվությունը

դնել հայկական կողմի վրա: Հայկական կողմն էլ թերեւս վաղուց պետք է կարողանա հաշվարկել տվյալ իրողություները ու առավելագույնն անել «պադստավկա» չլինելու համար: Միգուցե հաշվարկում են, չգիտեմ, շատ մանրամասներ ինձ հայտնի չէ: Սակայն Մուրադովը

մարդ է և նյարդայնանում է, և խոսում էր նյարդայնացած, քանզի ներսում խոսում է Բաքվի վիրավորած գեներալական արժանապատվությունը’ за державу обидно, որ ստիպված է կռանալ էրդողալիեւի առաջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *