Հոկտեմբերի քսանյոթին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Վազգեն Սարգսյանին առաջարկել է չգնալ խորհրդարան հարցուպատասխանի եւ ընթրել միասին, բայց Վազգենը մերժել է, ասելով, որ… Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն թվիթերյան գրառում է կատարել, Հայաստանին ուղղված, որտեղ նշում է, որ 1999 թ-ին կարող էինք ունենալ կարգավորման ավելի շահեկան տարբերակ: Քավանոյի

գրառման մեջ մասնավորապես ուշադրության է արժանի այն, որ նա նշում է «մինչ խորհրդարանում սպш նությունների» փաստը: Այստեղ նկատենք նաեւ Քոչարյանի գրքում հի շատակումը, որտեղ նա խոսում է հոկտեմբերի 27-ի ահшբ եկությանը նախորդած ժամերը: Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ Թելբոթն էր Հայաստանում՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, և արցախյան հարցի

առնչությամբ քննարկումներից հետո Վազգեն Սարգսյանի հետ էին ու «Վազգենը լավ տրամադրություն» ուներ, շեշտում է նաեւ, որ նրան առաջարկել է չգնալ խորհրդարան հարցուպատասխանի և ընթրել միասին, բայց Վազգենը մեր ժել է, ասելով որ Դեմիրճյանը կնե ղանա: Տվյալ հանգամանքին ավելի վաղ էլ անդրադարձել եմ. հետաքրքիր է, ինչ է քն նարկվել Թելբոթի հետ, որ Քոչարյանի խոսքով՝ Վազգեն Սարգսյանն ուներ բարձր տրամադրություն: Իմիջայլոց նկատենք նաեւ,

որ դրանից կարճ ժամանակ առաջ Սարգսյանը վարչապետի պաշտոնում ունեցել էր ամերիկյան այցը: Քավանոյի գրառումը արդյո՞ք նշանակում է, որ հոկտեմբերի 27-ով տш պալվել է Հայաստանի համար շահեկան տարբերակ ենթադրող կարգավորում, որից հետո բնականաբար Հհ որեւէ ղեկավար համարձակություն իսկ չէր ունենա «ոգեւորվել» նմանօրինակ որևէ առաջարկով կամ գործընթացով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *