ՀԻԱՆԱԼԻ ԼՈւՐ. Հայաստանը շուտով կդառնա Պարսից Ծովն ու Սև Ծովը միմյանց կապող օղակ և դա նշանակում է, որ… Փույա Հոսեինի ՍԵՆՍԱՑԻՈՆ գրառումը

Փույա Հոսեինի գրել է.
Հայաստանը շուտով կդառնա Պարսից Ծովն ու Սև Ծովը միմյանց կապող օղակ: Պարսից ծոց — Սև ծով կարևոր տարանցիկ միջանցքի իրականություն դառնալուն մնացել է 1 քայլ: Պարսից ծոց — Սև ծով միջանցքի մասին նախնական համաձայնագիրն արդեն պատրաստ է: Վերջնական պայմանագիրը

կստորագրվի Բուլղարիայի Սոֆիա քաղաքում՝ մոտ ապագայում:
Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման ու կառուցվածքների վարչության պետ Ամին Թարֆան, իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով երկուշաբթի օրը ՀՀ կատարած իր այցին ու իր մասնակցությանը Երևանում

տեղի ունեցած Պարսից Ծոց-Սև Ծով տրանզիտ վերջնական համաձայնագրին նվիրված համաժողովին, հայտնել է. «Պարսից Ծոց — Սև Ծով տրш նզիտ միջանցքը կստեղծվի` անդամ երկրների տրանսպп րտային կապերը զարգացնելու, միասնական շահերը ու մրցակցային պայմանները բարելավվելու նպատակով»: Նա ասաց, որ իրանական այս

նախաձեռնությունը որպես առաջարկ ներկայացվել է 2016թվականին, հետո՝ 4 բանակցություններ են տեղի ունեցել Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում, նորից Թեհրանում, իսկ սույն թվականի ապրիլի տասնիննին՝ Երևանում կայացավ բանակցությունների 5-րդ փուլը, որին մասնակցում էին պատվիրակություններ Իրանից ու ՀՀ-ից՝ անձամբ, իսկ Վրաստանից, Բուլղարիայից ու Հունաստանից՝ վիրտուալ

մասնակցությամբ: Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարության տրանզիտի, առևտրայնացման ու կառուցվածքների վարչության պետը հավելել է. «Վերջերս կայացած հանդիպման ընթացքում, հաշվի առնելով մասնակից երկրների կամքը՝ համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի բերելու հարցում, ձեռք են բերվել կառուցողական պայմանավորվածություններ՝ նախագծի որոշ կետեր հստակեցնելու վերաբերյալ: Վերջնական տեքստը

կողմերի կողմից կստորագրվի հաջորդ հանդիպման ընթացքում՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում»: «Այս միջանցքի գործարկման շնորհիվ, ինչը շահավետ է և տնտեսական արդյունավետության, և անվտш նգության առումով, կաճի Եվրոպա-Ասիա առևտրաշրջանառության արագությունը: Ու այդ գրավիչ պայմանների շնորհիվ կբարձրանա Իրանի, Հարավային Կովկասի ու Սև Ծովի երկրների տրանզիտ դերը՝

տարածաշրջանային ու միջազգային տնտեսական հարաբերությունների մեջ»: «Հաշվի առնելով Իրանի հարավում Պարսից Ծոցի իրանական նավահանգիստների կարողություններն ու Իրանի տարածքում երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների նախագծերը, ինչպես նաև՝ Իրանի հյուսիս-արևմուտքում, հատկապես՝ ՀՀ-ի հետ սահմանին, սահմանամերձ մաքսային տերմինալների բարելավման հնարավորությունն ու մյուս անդամ երկրների համապատասխան ենթակառույցները, այս ամենը

կօգնեն նշված տրանզիտ միջանցքը հնարավորինս արագ գործարկել», _ նշեց իրանցի պաշտոնյան: Ընդգծելով, որ Պարսից Ծոց — Սև Ծով միջանցքի համաձայնագիրը հասանելի կլինի ուրիշ երկրներին՝ անդամների համաձայնության դեպքում, նա ավելացրեց. «Հաշվի առնելով Ասիան Եվրոպայի հետ կապող խոշոր միջազգային նախագծերը, այդ թվում` «1 ճանապարհ, 1 գոտի» Չինաստանի նախաձեռնությունը , համապատասխան պլատֆորմ կտրամադրվի տվյալ նախագծերին մասնակցության համար և, հետևաբար, մեր երկրները

առավել մեծ դեր կխաղան տարածաշրջանում՝ միջազգային ու տարածաշրջանային տրանզիտ փոխադրումների ոլորտում»: Ամին Թարֆան իր խոսքը եզրափակեց հետևյալով. «Սև Ծովի առափնյա երկրները ներառում են Վրաստանը՝ արևելքում, ՌԴ-ն և Ուկրաինան՝ հյուսիսում, Ռումինիան ու Բուլղարիան՝ արևմուտքում, Թուրքիան՝ հարավում: Ափամերձ գոտու երկարությունը 4,340 կիկոմետր է . Վրաստանի ափերը ՝ 310 կիլոմետր, ՌԴ-ինը՝ 475 կիլոմետր ,

Ուկրաինաինը՝ 1628 կիլոմետր, Ռումինիայինը՝ 225 կմ, Բուլղարիայինը` 300 կիլոմետր, իսկ Թուրքիայինը՝ 1400 կմ: Սև Ծովին ափամերձ տվյալ գոտին, որտեղ մեծ բնակչություն ունեցող երկրներ կան, ու որտեղ գտնվում են միջազգային շուկաների զգալի մասը, ցույց է տալիս սևծովյան տրանսպորտի մեծ կարևորությունը, որը կրկնապատիկ կարևոր կդառնա՝ Պարսից Ծոց — Սև ծով այս տրանզիտ, կարճ և անվտանգ միջանցքի հաստատման շնորհիվ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *