Ի՞նչ կլինի ու ի՞նչ հետևանքներ կունենա, եթե Ջո Բայդենը ճանաչի Հայոց ցեղաս պшնությունը, ասեմ… Հայկ Թորոյանի վերլուծությունը

Հայկ Թորոյանը գրել է.
Ի՞նչ կլինի ու ի՞նչ հետևանքներ կունենա, եթե Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը Ապրիլի քսանչորսի իր ելույթում հնչեցնի Հայոց Ցեղաս պшնություն բառը ու պահանջի Թուրքիայից փոխհատույց լինել ու ընդունել Հայոց Ցեղաս պшնությունը։ Հարգելի

հայրենակիցներ, ես կարծում եմ ու վստահ եմ, որ նման զարգացումների դեպքում ամենակարևոր հանգամանքը պետք է լինի այն, որ ԱՄՆ-ն նաև հարյուր տոկոսանոց պատրաստակամ լինի անմիջապես ապահովել ՀՀ-ի անվ տшնգությունը, որովհետև ԱՄՆ նախագահի կողմից այդպիսի հայտարարությունից հետո թուրքիան

կարող է խզել կապերը Արևմուտքի հետ ու գш զանաբար փորձել վր եժխնդիր լինել հայերի հանդեպ։ ԱՄՆ-ի այդպիսի հայտարարությունից հետո, երբ թուրքիան հրաժարվի կատարել իր պարտավորությունները, որը միանշանակ տեղի կունենա ու թուրքիան կհրաժարվի, ապա Ամերիկան անհապաղ կհեռացնի թուրքիային

ՆԱՏՕ-ի կազմից ու Արևմուտքը խիստ պш տժամիջոցներ կկիրառի թուրքիայի հանդեպ։
Հիմա վստահ եմ, որ նաև այս հաշվարկներն ու առավել խորը հաշվարկներ է կատարել թուրք իշխանությունը, արդյունքում չեմ բացառում, որ թուրքիան կմիանա Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը հանուն այդ միացմանը չեմ բացառում, որ փորձ կատարի և Հայաստանի իշխանությանը ստիպի Մեղրի միջանցք տրամադրել

ադրբեջանին։ Իրավիճակը արտաքին քաղաքականությունում կարող է կտրուկ փոփոխությունների ենթարկվել, որոշ առումներով վնասել ՀՀ-ին, ուստի ՀՀ-ն պետք է Արևմուտքից խաղաղապահներ պահանջի, ՀՀ անվտш նգությունը դարձնելով 100 տոկոս ապահով, ես ինքս միայն ռուսական խաղաղապահներով ինձ ապահով չեմ զգում։ Հիշեցնեմ, որ չորս տարի հետո Ռուս խաղաղապահների պայմանագրի

ժամանակը լրանում է, իսկ միթե՞ Ռուսաստանը «մեր հաշվին» չի գնալու զիջումների» ու պայմանագիրը երկարացնելով փորձ անի մնալ տարածաշրջանում։ Հ.Գ. Միաժամանակ ես կարծում եմ, որ Պարսկաստանը մոտ ապագայում Ամերիկայի հետ իր հարաբերությունները կարող է կարգավորել, իսկ այդպիսի լավ հարաբերության դեպքում ԱՄՆ-ն կարող է Պարսկաստանից Մեղրիով գազամուղ անցկացնել Եվրոպա, ինչը մեզ համար շատ հիանալի կլինի, իսկ Ռուսաստանի ու թուրքիայի համար չափազանց վատ.. Առողջ եղեք ու ՀԴՄ-ները չմոռանաք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *