ՀՀ իշխանությունն այլևս ի զորու չէ թաքցնել կիրակնորյա հնարավոր գործողությունները, ուստի… Նաիրի Հոխիկյանի անդրադարձը Սյունիքի լարվածությանը
Նախ նշենք, որ արդեն 3 օր է՝ ՀՀ սահմաններում անհանգիստ վիճակ է:
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմաններին ադրբեջանական կողմն առաջ է եկել ու ուզում է նոր բնագծեր հաստատել:
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը.
Արդեն երեք օր Սյունիքի մարզում և Արցախում եմ։
Առանց խпւ ճապի, առանց ավելորդ հաղթական էյֆորիայի ու առանց իրար վրա ինքնահաստատվելու պետք է պատրաստ լինել Սյունիքի մարզում կիրակնօրյա հնարավոր գործողությունների։ ՀՀ իշխանությունն այլևս ի զորու չէ
թաքցնել, հետևաբար չէր խանգարի լրացուցիչ զգոնությունն ու սահմանափակ տեղեկատվությունը։ Հ.Գ. Հասկանում եմ, որ զինծառայողների ծնողները անհանգստանում են, սակայն մենք գործ ունենք Ադրբեջան կոչվող թշ նшմու հետ։ Միայն մեր խաղաղասիրությունը քիչ է։