Փաշինյանը համառորեն փորձում է պուտիններին եւ հապկերին բերել Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու դաշտ, սակայն Պուտինի նպատակը ՍԱ է… Դավիթ Ղամբարյան

Դավիթ Ղամբարյանը գրում է. Նիկոլ Փաշինյանը համառորեն փորձում է պուտիններին եւ հապկերին բերել Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու դաշտ: Էլ ռուսաստանին է միակ ռազ մավարական դաշնակից համարում, էլ հապկին է հիշեցնում կնքված պայմանագրերի ու ստանձնած պարտավորությունների մասին: Եվ դա այն

դեպքում, երբ հապկի անդամ երկրները բավականին ջերմ հարաբերություններ ունեն մեր թշն ամու հետ ու իրենց շահերից երբեք չեն հրաժարվի, իսկ պուտիններն էլ բազմաթիվ անգամ հայտարարել են, որ ադրբեջանը իրենց համար մեծ նշանակություն ունեցող ռա զմավարական գործընկեր է, որի թիկունքին կանգնած է պուտինների համար մյուս, ոչ պակաս կարևոր , բարեկամ թուրքիան:

Շատ լավ իմանալով, որ սահմանների ճշգրտման հարցում բանակի ներգրա վածությունը ավելորդ ու անթույլատրելի է, քանզի այդ գործով այլ մասնագետներ ու պաշտոնյաներ պետք է զբաղվեն , հապկերի ու պուտինների բերանը չի բացվում ադրբեջանին ասելու, որ նրանք պարտավոր են իրենց զի նվորներին հեռացնել Հայաստանի

տարածքներից ու դրանից հետո նոր միայն սկսել սահմանա զատման գործընթացը: Ուշադիր հետևում են… Կարող՞ են ասել ինչին են հետևում, ինչ են ուզում, որ տեղի ունենա երկու թշնա մի երկրների միջև ու մինչև երբ են հետևելու, կամ իրենց հետևելը խնդիրը կարգավորելուն ինչով է օգնում: Նիկոլ ջան,

ախպեր ջան, զուր ջանքեր մի գործադրի, պուտինների ու հապկերի ժամանակը արդեն սպա ռվել է: Հայաստանի անվտ անգության և տարածքային ամբողջականության պահպանման հարցերը արդեն պետք է տեղափոխել ՄԱԿ և միջազգային քննարկման առարկա դարձնել: Պետք է

պա հանջել Հայաստան ու Արցախ միջազգային խաղաղապահ զորքեր ուղարկել եւ սկսել հապկից ու եվրասեզից դուրս գալու գործընթացը: Արդեն հասունացել է կտրուկ որոշումներ ընդունելու ժամանակը… Թող պուտիններն ու հապկերը էլի ուշադիր հետևեն, այնքան հետևեն, որ աչքները ջուր կ տրի…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *