Փաշինյանի իշխանության մնալը` համապատասխանում է Ադրբեջանի շահերին, քանզի… Կոնստանտին Զատուլինի անդրադարձը

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը` անդրադառնալով ՀՀ-ում կայանալիք արտահերթ ընտրություններին` Sputnik-ի հետ զրույցում` նշեց.
«Նիկոլ Փաշինյանը չունի էն աջակցության նույնիսկ կեսը, որը նա ուներ 1 տարի առաջ։ Նիկոլի իշխանության մնալը`

համապատասխանում է Ադրբեջանի շահերին, քանզի Ադրբեջանին պետք է թույլ Հայաստան»: Զատուլինը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում ստեղծված սահմանային իրավիճակին` նշեց. «ՀԱՊԿ-ին Հայաստանի Հանրապետության կառավարության դիմումը չի եղել ռш զմական шգ րեսիան ետ մղելու խնդրանքով։

Դիտարկմանը, որ Սյունիքի մարզում արդեն կան ՌԴ սահմանապահներ ու 102-րդ բազայի 2 հենակետեր, որքանո՞վ է նպատակահարմար տվյալ գոտու հավելյալ ամրապնդումը, Զատուլինն արձագանքեց՝ ասելով, որ դա հարց է, որին պետք է պատասխանեն մասնագետները, այսինքն՝ ռш զմագետները, սահմանապահները: Նրա կարծիքով, հարցը ՌԴ զինծառայողների

քանակը չէ, այլ հենց նրանց ներկայության փաստը ու դրոշի ցուցադրումը «Վերջիվերջո, ՌԴ հնարավորությունները չեն սահմանափակվում ՌԴ զինծառայողների թվաքանակով, որոնք գտնվում են ՀՀ-ում: Աշխարհում բոլորն են հասկանում, որ ՌԴ ներկայությունը Հայաստանում՝ հիմնված ռազմաբազայի պայմանագրի վրա, ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ

առաքելության ներկայության փաստերը նշանակում են, որ ՌԴ-ն ուշադիր հետևում է զարգացումներին ու այս իմաստով հանդիսանում է անվտш նգության երաշխավոր, ինչպես և ՀԱՊԿ անդամ մյուս բոլոր երկրները հադիսանում են ՀՀ անվտш նգության երաշխավոր»,- նշեց Զատուլինը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *