Մեծ Իշխանասարը լեռնագագաթ է Սյունիքի մարզի բարձրավանդակում։ Այն Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթն է (3549 մետր)։
Մեծ Իշխանասարը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի ու ԱՀ-ի ադմինիստրատիվ սահմանի վրա։ Կազմված է անթրոպոգենի դացիտային
և անդեզիտադացիտային լավաներից։ Գագաթին կա հրшբխային խառնարան։ Արևելյան լանջին է սառցադաշտային ծագման Սև լիճը։ Իշխանասար լեռնազանգվածում կա նաև Փոքր Իշխանասար գագաթը, որը գտնվում է Մեծ Իշխանասարից հյուսիս։ Մեր տղերքը հայոց
եռագույնն են դնում Իշխանասարի գագաթներից մեկի վրա, Սև լճի անմիջական հարևանությամբ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը «Մեր տղերքը հայոց եռագույնն են դնում Իշխանասարի գագաթներից մեկի վրա, Սև լճի անմիջական հարևանությամբ։ Վստահ եմ, որ թշ-նшմու հետ սահմանազատման
միակ իրական ձևը սա է՝ որքան ուժներս պատի, առաջ գնալով ու իրեն հետ շպ րտելով, մնացած երկրները խելոք տեսքով մտահոգ հայտարարություններ կանեն, և կընդունեն կատարվածը որպես փաստ։ Կեցցեն մեր տղաները»,- գրել է նա: