Հարություն Մկրտչյանը գրում է. Չնայած որ ինչպես միշտ շեշտել եմ Դիանա Գասպարյանը շատ փոքր քաղաքական ֆիգուր է, որ ես իրեն անդրադառնամ, ավելին, նա առհասարակ քաղաքական ֆիգուր չէ, երբևիցե չի եղել, հետայսու առավելեւս չի լինի, այնուամենայնիվ կասեմ հետեւյալը` Տիկին քաղաքապետը էդպես էլ
չկարողացավ ապացուցել իր այն պրիմիտիվ խոսքերը և եզրահանգումը, որ ես «դրսերից վարձած ակտիվիստ եմ», սակայն ժամանակը և հանգամանքները ապացուցեցին իմ էն խոսքերը և եզրահանգումը, որ ինքը մանվելիզմի ուրույն կրող է, բոլոր դասական էլեմենտներով, որին հաջողվեց Էջմիածնում ու հայաստանյան
քաղաքական դաշտում բացարձակ անհայտ 1-ը լինելով` մինուս անվերջությունից քաղաքապետի աթոռի տիրանալ ի շնորհիվ էն մարդու անվան վանկարկումների, որին այժմ անհավասարակշիռ 1-ն է անվանում, որը պետք է գնա հանուն պետության, և իրենք «նեղ կռուգում» կորոշեն, թե ով պետք է «հանուն պետության» վերջինիս
փոխարինի, և թե ով է առավել «ընկալելի» հանրության համար։ Կարողացավ, քանզի էնքան ճկուն էր, որ հեղափոխության հետ որեւիցե կապ չունենալով, հարմար պահին «ծանոթի միջոցով» մտավ ՔՊ, վանկարկեց, որ «հարգելի վարչապետը» իր հետ է, և դարձավ քաղաքապետ, հետն էլ մանեւրեց մանվելյան կլ шնի
հետ, «սղցնելով» վերջիններիս բոլոր ակնառու ապо րինությունները Էջմիածին քաղաքում, որ «ոչ ձին նեղանա, ոչ էլ հանդատերը», ինքն էլ իր միջին գիտելիքներով մի ձև «էշը ցեխից հանում էր», կարեւորը պահպանվում էր աթոռը և հարաբերական կայունությունը. դե հետհեղափոխական շրջանա , կոռոնայա, ներքաղաքական գզ վռտոցա, պш տերազմա, ով պետք է իրեն «մո նիտորինգի» ենթարկի։ Էլ չեմ խոսում էն
մասին, թե ինչպես էր հանուն աթոռի հայտնվել իր մորաքրոջ `Ալվինա Գյուլումյանի հшկ առակորդների ճամբարում «այո» հանրաքվեի նախօրեին, և թե ինչ «բուռն» ապրումներ ինքն ունեցավ սրա հետ կապված, սակայն ի վերջո վերագտավ հոգեկան անդորրը, քանզի աթոռապահպանության իր ուրույն մոտեցմանը մորաքույրը ամենայն ըմբռնումով էր մոտեցել։ Իսկ այժմ ասեմ, թե մեզանում իրական «զп մբիները» ովքեր են, քանզի ինքը և Պապիկյան Սուրենը այդպես էլ այս հարցում չկողմնորոշվեցին. Այն մարդիկ, որոնք ինձ
պայքարիս օրերին ասում էին`«դե հիմա մի խորացի համապատասխանումա թե չէ, կարեւորը Նիկոլի թիմիցա», էն քաղաքացիները, որոնք ասում էին
«չենք էլ ճանաչում ովա, սակայն կընտրենք, քանզի Նիկոլն ասելա գնացեք և իրան ընտրեք»։ Մեջբերումները բառացի են և բացարձակ ճշգրիտ։
և բացարձակ ճշգրտությամբ հենց այս մասսային և այս մտածելակերպը կրողներին ասում եմ` դուք արժանի եք թե’ Մանվելին եւ թե’ Դիանային… Ի դեպ, ձայնագրությունը իրական է։
Տվյալ մասսան կարող է լսել էն ամենայն վստահությամբ և մի քանի
անգամ`վայելեք … Հ. Գ. Տիկին Գասպարյան ,թեեւ ես ձեր սեւ ցուցակում եմ, քանզի գերադասեցիք քաղաքական բանավեճի փոխարեն «ցրել» ձեր ընդդիմախոսներին, որ քաղաքական բոբիկությունը և մտքի սնանկության իրական չափերը չերեւա, այնուամենայնիվ գիտեմ, որ այս գրառումը արդեն կարդում եք. ասեմ ձեզ հետեւյալը` դուք չունեք ամենակարեւորը` ազնվություն…