Հրապարակով պետք է անցնեի Լիքը մարդ կար, սակայն աղմուկի միջից տղամարդու բարձր ձայն էր գալիս… Մի տղամարդ գետնին էր նստել ու լացելով գոռում էր… Կարինե Հովհաննիսյանի հուզիչ գրառումը

Կարինե Հարությունյանը գրել է. Այսօր հրապարակում հանրահավաք էր։ Պետք է անցնեի մարդկանց միջով տուն հասնելու համար։ Մարդիկ էին կանգնած չորս կողմս, նստել էին ուր պատահի. пս տիկաններ էլ կային շատ… Հրադադարի օրն էր. գիշերվա կեսին գրասենյակ էի վազում,

տաքսու վարորդն էլ մեքենան մի տեղ կանգնեցրել, հետևիցս գալիս էր՝ ասելով, թե «երեխա ես, բան ասող չլինի»։ Հրապարակով պետք է անցնեի գրասենյակ հասնելու նպատակով։ Լիքը մարդ կար, սակայն шղ մուկի միջից տղամարդու բարձր ձայն էր գալիս՝ այժմ շատ բան

կտայի, որ այդ ձայնն ականջիս միջից դուրս գար։ Մի տղամարդ գետնին էր նստել և լացելով գոռում էր.» Չեմ գալու, տուն չեմ գալու, չի կարող տղուս արյունը ջուրն ընկնել, չեմ գալու տուն, ես տուն չունեմ, ես էլ ոչ մի բան չունեմ»։ Տղամարդուն շրջապատել էին լիքը ուրիշ տղամարդիկ՝ փորձում էին մի բան ասել, բայց իրենք

էլ էիմ լացում։ Այսօր հրապարակում հանրահավաք էր։ Նայում էի այնտեղ գտնվողների աչքերին և ուզում հարցնել՝ դու՞ք էլ եք հենց հիմա այդ տղամարդու ձայնը լսում, որ հրադադարի օրը տուն գնալ չէր ուզում։ Այդ ձայնն, ախր, այնքան բարձր է, այդ ձայնն, ախր, մինչև հիմա հնչում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *