ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ… Հայտնի է՝ որքան մարդ է ներկա գտնվել Փաշինյանի հրավիրած հանրահավաքին… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Նախ նշենք, որ տեղեկություններ էին տարածվում, թե մարզերից ավտոբուսներով մարդկանց հարկադրաբար բերում են Երևան` մասնակցելու իշխանության հրավիրած հանրահավաքին: Hraparam.am-ը գրում էր, որ Այդ ամենով հանդերձ, մենք տեսնում ենք, որ

Հրապարակն ներկա պահին, երբ ելույթ է ունենում վարչապետը, այդքան էլ բազմամարդ չէ: ԱԱԾ աշխատակիցների մեզ հետ զրույցում վստահեցրին, որ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին ներկա պահին ընդամենը 20-25 հազար մարդ է մասնակցում, որոնց մեծ մասը` մարզերից հարկադրաբար

ավտոբուսներով բերված մարդիկ են ու պետական ապարատի աշխատակիցներ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» գրում է. Այսօր՝ հունիսի տասնյոթին, ժամը 20:00-ից Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ

հանրահավաքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով կատարել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:49-ի դրությամբ Հանրապետության հրապարակում է գտնվել մոտ 21 հազար հարյուր մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *