ՌԴ-ն վճռորոշ մասնակցություն ունեցավ ղարաբաղյան գոտում հակամш րտության կարգավորման գործում, Մոսկվայում անվտ шնգային հարցերի միջազգային համաժողովում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Պուտինը, խոսելով նաև ռուս խաղաղապահների
հետպш տերազմյան դերի, անվտш նգությունն ապահովելու առաքելության, հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ: Պուտինի հայտարարությունը ևս մեկ անգամ առաջացնում է հարց, թե ինչու՞ ՌԴ-ն առավել վաղ չի արել իր «վճռորոշ» քայլը և խաղաղություն հաստատել ԱՀ-ում ավելի վաղ, պш տերազմի առավել վաղ
փուլում: Կա 2 պատասխան՝ չի կարողացել, կամ չի ցանկացել: Սրանք սկզբունքային նշանակություն ունեցող տարբերությամբ պատասխաններ են: Բանն այն է, որ Պուտինն ունի խնդիր Կովկաասում տեղի ունեցած պատերազմը ներկայացնել իբրև իր ռազմա-քաղաքական հաջողություն: Բանն այն է, որ տեղի է ունեցել հիմնարար նշանակության մի բան: Հարյուրամյակներով
ռուսական ազդեցության գոտի դիտվող, ՌԴ-ի աներկբա պատասխանատվության ու ազդեցության դաշտ դիտվող Կովկասում հայտնվել է Թուրքիան ու խոսում է Ադրբեջանում ռш զմակայան դնելու մասին, իսկ Թուրքիայի նախագահը Ադրբեջանի իր կցորդի հետ ռш զմա-քաղաքական հռչակագիր է ստորագրում Կովկասի սրտում՝ Շուշիում,
որը գրավեցին պш տերազմի ընթացքում: Պուտինը կամ պետք է ընդունի ՌԴ-ի կովկասյան քաղաքականության պարտությունը, կամ պետք է այդ ամենը հայտարարի իբրև իր հաղթանակ և «վճռորոշ» միջամտություն ու դերակատարում: Թվում է, որ դա իսկապես հաղթանակ է, ի վերջո Շուշիում թուրքեր են, բայց Ստեփանակերտում՝ ռուսներ, Արցախի մնացած մասը ըստ էության դարձել է ռուսական մեծ ռազմակայան,
հենակետ: Բայց, դա պարտություն է, առնվազն էն պարզ պատճառով, որ ՌԴ-ն դրան հասել է իր ռш զմավարական դաշնակից համարվող պետությանը խոշոր պարտության տանելով: Ու այժմ Մոսկվան, իր թե ներքին՝ կրեմլյան, թե ադրբեջանական լոբբինգի ներքո գտնվող, թե նաև ՀՀ-ում իր ազդեցության դաշտում գտնվող փորձագիտական հանրության միջոցով փորձում է հետևողական քարոզչությամբ ամրագրել մի
բան, որ դա եղել է ՀՀ-ի պարտությունը՝ ընդ որում դաշնակցի հետ հարաբերությունը փչացնելու հետևանքով, որ տեղի է ունեցել թավշյա հեղափոխությամբ: Սա պարտություն է, ռուսական ռեգիոնալ քաղաքականության ամп թալի պարտություն, քանզի մեծ տերության հավակնություն ունեցող միջուկային երկիրը ստիպված է հարցեր լուծել իր դաշնակից համարվող պետության շահերը ռш զմական պարտության և կп րուստների գնով հանձնելով: Ուստի, եթե
նույնիսկ դա եղել է Ռուսաստանի նախագահի լիարժեք կամքով, այլ բան չէ, քան ՌԴ-ի պարտության նշան: Ավելին, ՀՀ-ի պարտությունը խթ шնվել է նաև էն պատճառով, որ դրանով քողարկվի ՌԴ-ի պարտությունը: Քանզի, սեփական ազդեցության անվերապահ գոտի դիտարկվող ռեգիոններում այդօրինակ նահանջները աներկբայորեն կարող են ՌԴ-ի ներսում ունենալ հոգեբանական-քաղաքական լուրջ հետևանքներ: Մյուս կողմից, հարց է առաջանում՝ ինչպես են փորձելու այդ հետևանքները ծածկել ապագայում: ՀՀ-ում շատ ուշադիր պետք է լինել այդ խնդրի հանդեպ: