ԱԺ-ում շիշ շպրտելն, իհարկե, սխալ էր, հատկապես երբ դա անում է գեներալը։ Բայց ես ուզում եմ պատմել մի իրականության մասին… Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը գրել է.
ԱԺ-ում “շիշ բռնող” մականունով տղայի վրա շիշ շպրտելն, իհարկե, սխալ էր, մանավանդ երբ դա անում է գեներալը։
Բայց ես ուզում եմ պատմել մի իրականության մասին, որի շնորհիվ 1000-ավոր հայ զինվորների, այդ թվում այս տեքստը կարդացող շատ ծնողների զավակների կյանքեր

փրկվեցին 2016-2020 թթ ընթացքում։ 2016 թվականի ապրիլյան պш տերազմից հետո “Կենտրոն” հեռուստաընկերության եթերում հաղորդում սարքեցի առաջնագծի խնդիրների մասին։ Եթեր գնալուց հետո ինձ զանգեց Արամ Եդիգարյան անունով գիտնական’ նշելով, որ իր ընկերությունը ստեղծել է սահմանային դիտարկման տեսախցիկներ,

որոնք միանգամից 3 գործառույթ ունեն’ գիշերային տեսանելիություն, ջերմատեսիլ ու հեռադիտակ։ Այդ սարքերը տեղադրվում են առաջնագծից 3-չորս կիլոմետր հետ ու կարող են հաջողությամբ դիտարկել թշ նшմու տեղաշարժը օրվա յուրաքանչյուր ժամին և ցանկացած եղանակային պայմաններում։ Արամի ստեղծած սարքը նկարեցինք, հաղորդումը եթեր գնաց 2016 թվականի մայիսի

քսանին’ ՀՀ ՊՆ-ին կոչ անելով ձեռք բերել այդ սարքերը ու փրկել հայ զինվորի կյանքը։ Մայիսի քսաներկուսին ես գործուղվեցի ՌԴ Անապա քաղաք’ նկարահանումների։ Վերադարձին ինձ զանգեց Արամը ու հայտնեց, որ իր հետ կապվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ու ցանկացել մանրամասներ իմանալ

հայկական արտադրության առաջնագծի դիտարկման սարքի վերաբերյալ։ Արամը հանդիպել էր Սեյրան Օհանյանի հետ։ Թե ինչ էր եղել հետո, պայմանավորվեցի՞ն արդյոք հայկական ընկերությունը և ՊՆ-ն, թե՞ պետությունը պայմանագիր կնքեց այլ ընկերությունների հետ, չեմ մանրամասնի, սակայն ամիսներ անց ՀՀ ու Արցախի առաջնագծի մեծ մասում տեղադրվեցին դիտարկման սարքեր’ ապահովագրելով հայ զինվորին թշ նшմու դի վերսիոն գործողություններից ու

փրկելով հազարավոր կյանքեր։ Այս դրվագի մասին տեղեկացեք մարդկանց հш յհոյելուց առաջ։ Սեյրան Օհանյանի հետ երբևիցե ծանոթ չեմ եղել, սակայն սեփական փորձով գիտեմ, որ նրա շնորհիվ առաջնագծի ամբողջ երկայնքով տեղադրվեցին դիտարկման սարքեր, ու հայ դիրքապահ զինվորի համար թշ նшմու ցանկացած գործողություն դարձավ տեսանելի ու վերահսկելի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *