Հալալ ա, հալալ: Այսօր համոզվեցի, որ Սուքիասյանը օլիգարխ չէ, առհասարակ ՀՀ-ում օլիգարխ լինել չի կարող, քանզի… Արա Արայան

Արա Արայանը գրել է.
Խաչատուր Սուքիասյանը ամեն բան գցեց տեղը, հալալ է հալալ: Ես այսօր համոզվեցի, որ Սուքիասյանը օլիգարխ չէ, առհասարակ ՀՀ-ում օլիգարխ լինել չի կարող, քանզի անկախ դասական ձևակերպումներից և փողի չափից, օլիգարխը ասոցացվում է գլոբալ

մտածելակերպ և ծրագրեր ունեցող մարդու հետ: Օրինակ նույն 90 ականներին ի հայտ եկած ռուսական օլիգարխները, հատկապես հրեաները Աբրամովիչը, Խոդորկովսկին, Բերեզովսկին, Գուսինսկին, մոսկովյան բաղնիքներում հայկական հարցեր լուծող բքվեցի Գոդ Նիասնովը, վրաց Իվանիշվիլին, Բադրի Պատրցկաշվիլին և մյուսները: Այժմ մերոնց համեմատել

թվարկածս տղերքի հետ: Մերոնք անկախ գումարի չափից ունեն բուդկչու հոգեբանություն: Սուքիասյան Խաչատուրը լրիվ գցեց տեղը: Ասում է, իսկ դուք Երևանով շրջու՞մ եք, դուք տեսե՞լ եք ինչ է կատարվում օբյեկտներում, խսիլ է տեղ չկա: Հասկացաք չէ՞, խորը տնտեսագիտական գիտելիքների, հարուստ բիզնեսի ճամփա անցած, բոլոր հների և նորերի հետ քիփ,

բազմամյա պատգամավորական փորձ ունեցող գործչի գնահատականը 2021 թվականի Հայաստանյան իրավիճակի մասին:
Ախր լրիվ գցեց տեղը է: Ասում ա Վազգեն Սարգսյանը ՀՀ-ի հանդեպ վատ բան արեց: Նկատել եք չէ՞, նախընտրական շրջանի ժամանակ ԼՏՊ ի ձեռամբ սկսվեց վաղուց սպш նված Վազգեն Սարգսյանին որպես ”крайний” ներկայցնելու ինֆորմացիոն պռոցեսը:

Դե ԼՏՊ ն, Ռոբիկը, Սերժը, Գռզոն ու մյուսները ողջ և անմեղ են, մե ռшծներն են մե ղшվոր: Ես իհարկե երբևէ Վազգենի երկրպագուն չեմ եղել, սակայն այս խաղերը շատ տհաճ են:
Ինչևէ, մե ռшծներին հանգիստ թողենք:
Այժմ Վազգենը չկա, կատարվեց ԼՏՊ ի երազանքը , հողերը տվեցին, մի բան էլ ավել: Ելցինը չկա, ում հետ ԼՏՊ ն մոտ էր, կա Պուտինը, որի մտերիմն է Նիկոլը: Դե տեսնենք որքան կտևի էս վիճակը, հողերը տալով կպրծնե՞նք:

Էս ամենը իբր հանուն ”խաղաղության” էր և է:
Ո՞ր ապուշն է հավատում, որ ՀՀ-ն իր բոլոր սաահմաններն Պուտինին տալով կարող է հարևանների հետ խաղաղ ապրել, կա՞ն նման մարդիկ… Պստիկությունից, փոգրոգիությունից ճռռում է Հայաստանը: Ու ամենա կարևորը:
Նկատեցի՞ք, ԱԺ-ում իրար ծե ծում, հш յհոյում են, հիշում են հին մե ռելներին,խոսում են հների և նորերի արած չարածից, միլյոն և միլյարդից, պադավաթներից,

սակայն…
Սակայն ՀՀ-ի ներկա և գալիք ծրագրերի մասին խոսք և զրույց չկա, ոչ մի հարցի լուրջ քննարկում չկա… Տո հլա դուրս եկեք տեսեք ի՞նչ է կատարվում Երևանի օբյեկտներում: Ի՞նչ Ղարաբաղ, ի՞նչ Կոռոնավիրուս, ի՞նչ տնտեսություն, արտաքին և ներքին քաղաքականություն, ի՞նչ սահմանամերձ շրջաններ, քանդված պետական համակարգեր:
Պուտինին շնորհակալություններ պարտության համար, Ամերիկային շնորհակալություն գայիշնիկներին ռեմբռենդինգ անելու համար, Եվրոպային մերսի 2,6 միլյարդի համար: Հելեք, հելեք օբյեկտներում տեղ ճարեք, կյանքը կարջ է, այսօրվա ծամելիքը պտի էսօր ծամվի…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *