Արա Արայանը գրել է. Սյունիքի մատրիցան: Սյունիքի պահով մի բան բացահայտեմ, զարմանաք: Ուրեմն Սյունիքը Ադրբեջանին ոչ միայն պետք չէ, ավելին, Սյունիքը Ադրբեջանի սուվերենության Էական երաշխիքներից մեկն է, բայց միայն Սյունիք Հայաստանի կազմում: Ովքեր կարծում են, թե Ալիևը երազում է Սյունիքը գրա վելու մասին, մնացել են պատմության կեղծ գրքերում: Ասենք Սյունիքը Ադրբեջանը գրա վեց:

Նախ Ադրբեջանը ոչ ռш զմական, ոչ գեոքաղաքական ու տնտեսական ուժ չունի Սյունիք գր ավելու համար, եթե անգամ Ադրբեջանին գումարենք Թուրքիան ու ՌԴ-ն, նույնիսկ Իրանը, միևնույն է, դա բավարար ուժ չէ այդպիսի բան անելու համար: Ի դեպ, սա չի նշանակում, որ ՀՀ թիկունքին գերտերություններ են կանգնած, ամենևին: Ուղղակի բացի ռազ մական ու տնտեսական
ուժից կա շատ ավելի կարևոր ուժ, որին տիրապետում է հայ ժողովուրդը, դա բարդ թեմա է չծանրաբեռնեմ:
Հարցին նայենք ամենա ռեալ ու պարզ տեսանկյունից: Գիտե՞ք, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը դեմ էր Թուրքիայի հետ առանց վիզաների հաղորդակցությանը: Ի՞նչն էր պտաճառը, չէ ո՞ր հայկական ընկալման մեջ դրանք »մեկ ազգ» են, »պանթուրքիզմի» սպш ռնալիք է նրանց միավորումը: Կամ ինչու՞

Ադրբեջանը և Թուրքիան մինչև հիմա ինչ-որ ինտեգրացիոն համատեղ ծրագիր չունեն, նույնիսկ ԵԱՏՄ ի կամ ռուս-բելուռուսի կարգի: Նույնիսկ մշակութային ոլորտում Ադրբեջանի թուրքացում չկա, թուրքական դպրոցներ համարյա չկան, չկա կրոնական »ինտեգրացիա»: Ռш զմական համագործակցությունն էլ թուրքերը և ազերիները չեն որոշել, դա ՆԱՏՕ ի ծրագիր է, սրանում կասկած չունեմ:
Ովքեր հետևել են գիտեն, որ թուրք-ադրբեջանական հետսովետական մերձեցման ամենաթե ժ շրջանն սկսվեց մոտ 10-ից 15 տարի առաջ, երբ ռուսների ձեռամբ վերջանական խափանվեց Ղարաբաղի հարցի լուծումը: Հետագայում նաև խափանվեց հայ- թուրքական մերձեցումն ու ՀՀ-ն դարձավ մш հակ Ադրբեջանի գլխին ինչից օգտվեցին թուրքերը, հետո սկսվեց Սիրիան, ռուս- թուրքական մերձեցումը և այլն… Այսինքն, թուրք- ադրբեջանական բոլոր հարաբերությունները

հիմնված են բացառապես շահի վրա և այդ շահը միակողմանի է: Թուրքիան միլյարդների օգուտ ստացավ Ադրբեջանից: Ալիևների կլանը երբևէ չափից շատ չի մերձեցել թուրքերի, կամ ռուսների հետ, սա պարզ բան է, ոչ ոք իր իշխանությամբ ու երկրի սուվերենությամբ չի կիսվում, այն էլ անիմաստ: Սյունիքի մարզի դերը Ադրբեջանի համար պատկերացնելու համար, կենցաղային օրինակ բերեմ: Այո, գլոբալ աշխարհը հաճախ կենցաղային մակարդակով էլ
կառուցվել է: Պատկերացրեք, ապրում եք բազմաբնակարան շենքում: Ունեք ընդարձակ բնակարան, ձեր կողքի փոքր բնակարանում բնակվում են օտար մարդիկ, իսկ նրանցից հետո ձեր հարազատ եղբոր բնակարանն է, որն առավել մեծ ու բազմամարդ է: Դուք կհամաձայնվե՞ք այդ փոքրիկ բնակարանը գ րավել ու միանալ ձեր հարազատ եղբոր բնակարանի հետ:
Դե պատասխանեք այս հարցին: Ուրեմն, Սյունիքը Ադրբեջանին փրկում է թուրքական նաև պարսկական կլանումից: Ադրբեջանի համար լավագույն, միակ տարբերակը դա հայկական Սյունիքն է, ոչ թուրքական, ոչ ռուսական,

ոչ պարսկական: Սա պարզից պարզ է: Հիմա Սյունիքի ողջ թատրոնը բացառապես Հայաստանի շահի հաշվին է: Լավրովը գնում Ալիևին իբր քաջալերում է, թե խնդիր չկա, սեղմեք հայերին, մեր հետ մոտեցեք, լավ կլինի: Ալիևն էլ ֆիրմեննի ժպիտով ասում է բա ոնց, իհարկե: Մի քանի օր հետո սկսում է սուտ հпխորտալ, սահմանին մի քանի պռп վոկացիա անել և իսկույն ռուսներից պահանջել մի
անհնարին բան, ասենք Զանգեցուրի միջանցք, իմանալով որ դա լինելու բան չէ, ոչ էլ որևէ մեկին պետք է: Կամ հասկացնում է, եթե գե րիներին տամ, ես կտամ, էլ դու՞ք ինչիս եք պետք, կամ առհասարակ դուք ի՞նչ հարց լուծող եք: Շուտով առանց որևէ միջանցքի հայ- ադրբեջանական սահմանները կբացվեն, ազերիները տարբեր ճանպարհով թող գնան Նախիջևան, այնտեղից Լոնդոն: Ալիևին հիմա երկու էական հարց է հետաքրքրում, պահպանել իշխանությունը

և իր կլանի կյանքը եւ ազատվել ռուսական բանակից: Ինչպես բազմիցս ասել եմ, այս հարցերում Ալիևին կարող է փրկել ՄԵԿ երկիր ու դա Հայաստանն է: Մնացած հոխորտանքները և բոլոլաները թատրոն են: Իսկ թուրք- ադրբեջանական եղբայրությունը կավարտվի հայ- թուրքական սահմանի բացումից մի քանի օր անց, միգուցե դրանից առաջ: Հը՞, համաձայն եք ձեր ախպոր հետ մի տան մեջ ապրել:)Սա է Սյունիքի մատրիցան: Թարգեք այս մանկական թեման: