Երեկ հանձնաժողովի նիստի ժամանակ մի շեդևռ միտք լսեցի, որին մեծ սիրով կարձագանքեի, սակայն իրավունքը չունեի։ Արթուր Ղազինյանը պնդում էր, որ… Միքայել Միքայելյան

Միքայել Միքայելյանը գրել է.
Երեկ հանձնաժողովի նիստի ժամանակ մի շեդևռ միտք լսեցի, որին մեծ սիրով կարձագանքեի, սակայն իրավունքը չունեի։ Արթուր Ղազինյանը պնդում էր, որ առաջնագծի զինվորները գիտեին, թե ռազմի դաշտում ինչ է կատարվում, իսկ հասարակությանը

անհրաժեշտ էր տալ 100 տոկոսանոց ինֆորմացիա։ Հասկանալի է, նա երբևէ չի հագել զինվորական հագուստ, չգիտի թե ինչ է խրшմատը, ինչ է զե նքը, ինչ է պш տերազմը։ Առաջնագծում ոչ ոք չգիտեր, թե ինչ էր կատարվում։ Անձամբ ես գիտեի, թե մեր առջևում ինչ էր կատարվում,

այն էլ բավականին կիսով չափ, սակայն չգիտեի թե ողջ ճակատում ինչպիսին է իրավիճակը։ Մենք հարավային թևում անդադար նահանջում էինք ու հնարավոր պարագայում փորձում էի 1 րոպեով կապ հաստատել տուն ու իմ 1-ին հարցը հետևյալն էր՝《Արծրունը ինչա՞ ասում》։Ծնողներս ինձ ոգևորում էին էն նույն ոգևորությամբ,

որը տալիս էին նրանց հեռուստացույցից և ես հաղթանակի հանդեպ հույսով էի լցնում, չնայած Ջաբրայիլից հասել էինք արդեն Խնձորեսկ, իսկ պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ, եթե խոսելիս նկատեի, որ ծնողս խпւ ճապի մեջ է… (իմ օրինակով կարող եք նկատի ունենալ նաև հազարավոր զինվորների և կամավորների)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *