ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սեպտեմբերի քսանի աշխատանքային օրը տեղափոխվելու է․ կառավարության ՆՈՐ որոշումը

Սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Կառավարությունը որոշումը կընդունի վաղը։ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այդպիսի

կարգավորումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Նշենք, որ
սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային օր է, այդ օրը նշվում է Անկախության տոնը։ ՀՀ կառավարության որոշման

նախագիծը մշակվել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության կողմից:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում

փոփոխություններ և լրացումներ ու պետական կամ տեղական ինքնակառավարման մա րմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չի ծագում: Իրավաբան.net

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *