Ատում եմ քեզ, կարո՛տ: Երբ ես ավելի փոքր էի կուրորեն հավատում էի այն մտքին ,որ… Զп հված հերոսի դստեր հուզիչ գրառումը

Պապ, գիտե՞ս ես գարունը էլ չեմ սիրում։ Գիտե՞ս ես միշտ անհամբեր սպասել եմ նրա գալուն։ Նա ինձ միշտ ջերմություն է տվել կյանքի հանդեպ ,նոր և մեծ հույզեր, սեր, ժպիտներ, սակայն այս անգամ գարունը եկավ և իր հետ տարավ կյանքիս ամենակարևորին նա

եկավ և ինձնից խլեց՝ ինձ կենսուրախ ժպիտ և ուժ տվողին, որով ապրում էի՝ արևի պես տաք և լուսավոր Նա ինձնից խլեց ամենաթանկը՝ քո ժպիտը և քեզ, Պա՜պ։
Էլ չեմ սիրում գարունը։ Հիշու՞մ ես պապ, երբ դեռ երեխա էի, այժմ այլևս երեխա չեմ….սխալվեցի ,պապ։ Երբ ես ավելի

փոքր էի կուրորեն հավատում էի այն մտքին ,որ ինձ արագիլն է բերել։ Ես չգիտեի, որ այդ արագիլը դառնալու է կյանքիս հերոսը, իմ միակը, անփոխարինելին։ Գիտե՞ս պապ, տարօրինակ զգացողություն ունեմ սրտումս, ինչ որ բան եմ զգում, ինչ որ այլ բան չեմ կարող ասել՝ անծանոթ է , սակայն ոչ խորթ։ Հարազատ է

ինձ տվյալ զգացումը, չափազանց տաք է պահում հոգիս։ Ուզում եմ երկար խոսենք, պա՜պ։ Ուզում եմ պատմեմ սրտումս եղածը։ Ուզում եմ միասին հիշենք, պապ։ Սիրում եմ քեզ շա՜տ։ Սիրում եմ հայացքդ, նուրբ ձեռքերդ։ Միայն քո ներկայությունը և ժպիտն էր ինձ ուրախացնում, պա՜պ։ Ժպիտ, որ գարունը տարավ։ Սիրում եմ քո ջերմությունը , քո շունչը, քո թախծոտ աչքերը։ Այն

աչքերը, որ միշտ փայլել են իմ ճանապարհին և երբեք չեն թողել հայտնվեմ խավարում։ Պա՜պ, սիրում եմ քո այնքան պարզ և մաքուր հոգին, որում ամեն ինչից այնքան շատ կա։ Որքան եմ գնահատում քեզ հետ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը, որքան եմ կարոտում քո ձայնը, քո խորհուրդները, պա՜պ։ Կարոտում եմ, պա՜պ…

կարոտում եմ, ինչպես երկար անձրևների ժամանակ՝ ծաղիկը անձրևին։ Ուզում եմ փաթաթվել , ինչպես կփարվեր մայրը՝ 2 տարի անց բանակից վերադարձած որդուն։ Սիրում եմ, ինչպես մարդն է սիրում թթվածինն ու առանց որի չի կարող ապրել։ Ատում եմ քեզ, կարո՛տ։
Հերոսները էջից

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *