Եռաբլուրում մի Զինվոր էր կանգնած Եղբորս շի րմաքարի մոտ։ Լուռ էինք բոլորս եւ քարացած… Մեղավոր հայացքով մոտեցավ մայրիկիս եւ ասաց… Նանե Արզումանյան

Նանե Արզումանյանը գրել է. Եռաբլուրում Եղբորս շի րմաքարի մոտ մի Զինվոր էր կանգնած։ Մե ղшվոր հայացքով մոտեցավ մայրիկիս ու ասաց, որ Եղբայրս է փրկել իրեն, որ էսքան ժամանակ հի վшնդանոցում էր, քանզի քայլել չէր կարողանում… Այնքան ամուր գրկեցինք Զինվորին բոլորս,

թվաց՝ Նա մեզ հետ է… Մի քանի օրից տասնմեկ ամիս կլինի, որ Նա ֆիզիկապես մեր կողքին չէ և այսօր ավելի մանրամասներ իմացանք չարաբաստիկ դեպքից։ Զինվորը՝ Վիրաբը, պատմեց, որ միայն հրամանատարը կարող էր էդքան արագ կողմնորոշել , այդքան Զինվորների կյանքեր

փրկել ու ինքն անմ шհանալ… Լուռ էինք բոլորս ու քարացած նրա կատարած հերոսական արարքներից, Եղբորս տղան միշտ կարողանում է ուժեղ մնալ բոլորիս համար, սակայն այսօր, առավել մանրամասն իմանալով իր հերոս Հոր մասին, սկսեց արտասվել… Ես այժմ չեմ կարող խոսել Զինվորի պատմածների մասին,

քանզի ճիշտ կլինի, որ հենց ինքը պատմի… Ես միայն երախտապարտ եմ Աստծուն, որ աշխարհի ամենահզոր Տղամարդու, ամենախիստ Զինվորականի, ամենազորեղ Հրամանատարի քույրն եմ… Թող Աստված ամուր ձեռքերով պահպանի այն Զինվորներին, որոնց Նա փրկել է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *