Ահա, թե ինչպես Խորհրդային իշխանությունների օրոք Հայաստանի հողամասերը հանձնվել Ադրբեջանին: Եթե այսօր էլ նման որոշումը թողնվի ՌԴ-ին, ապա… քարտեզագետ Ռուբեն Գալչյանի ՍԵՆ ՍԱՑԻՈՆ ՓԱՍՏԵՐԸ
Բրիտանա-իրանցի հայ աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանը հրապարակել է

փաստաթղթեր ու գրել 1920-ին Հայաստանի հողային տարածքը Ադրբեջանին փոխանցելու մեկ օրինակ. 1920- ական թվականներին Ադրբեջանը ծրագրում էր իր և ՀՀ-ի միջև ստեղծել Կամիր Քրդստան նահանգը: Շատ անգամ պատճառաբանելով, որ քրդերը խաշնարած են և որխարը կարիք ունի արոտավայրերի, նրանք ՀՀ-ից
արոտավայրեր էին պահանջում: Վերջապես, այս նպատակին հասնելու նպատակով, նրանք Հայաստանի հողերից պոկեցին տարածքներ, սատարվելով ԽՍՀՄ գերագույն մարմինների կողմից: Սրանցից վառ օրինակը Ալ Լճերի և Բասարգեչարի շրջանն է, որտեղ շուրջ 2

հարյուր քառ կմ փոխանցվել է Ադրբեջանին, առանց հետևելու պետական կարգին և մարդկային իրավունքների պաշտ պանմանը: • Տեղացիները տեսնելով, որ իրենց դաշտերը, արոտավայրերը և աղբյուրները տրվել են ուրիշի, 1930-ի նոյեմբերի տասներկուսին նամակ են հղել ՀԱՅԿԵՆՏԳՈՐԾԿՈՄ- ին բn ղnքելnվ և իրավիճակի
վերանայման խնդարքով ։ Տես այս նամակի պատճենը #1 փաստաթղթում: • Դեկտեմբերի 17-ին Հայ Կենտգործկոմի նախագահության նիստ հիսունմեկի որոշումով պատասխան է ստացվում, ուր նշված է ՛՛որոշումը տրված է ու գործը սպ առված՛՛ ։ Տես նամակի պատճենը #2 փաստաթղթում ։ • Քարտեզ #3 փաստաթղթի վրա կարելի է տեսնել փոխանցված հողամասի սահմանները

և դրանց նոր տեղադրումը:
Ահա ինչպես Խորհրդային իշխանությունների օրոք Հայաստանի հողամասերը հանձնվել Ադրբեջանին և դրանց քարտեզները դելիմիտացվել և պաշտոնականցվել ։ Եթե այսօր էլ այդ որոշումը թողնվի ՌԴ-ին, ապա նրանք հավանաբար նոր դե լիմիտացիան նույնպես կկատարեն հենց այդ սկզբունքով: