Արամ Գևորգյանը գրել է. Երեկ Եռաբլուրից դուրս գալիս Հակոբի մոտ նստած մի աղջկա նկատեցի։ Մոտեցա, տեսնեմ Anzhela- ն է։ Հակոբին երբևիցե չի ճանաչել, սակայն, երբ տղան անհետ կորած էր համարվում, միշտ եղել է Հակոբի մայրիկի՝ տիկին
Гаяне- ի կողքին,

օգնել նրան ինչով կարողացել է։
Երեկ Անժելայի ծննդյան օրն էր և իր տորթից մի կտոր նա բերել էր Հակոբին, որպես շնորհակալություն այն բանի, որ ինքն ապրում և ծննդյան օր է նշում նաև Հակոբի անձնազոհության շնորհիվ։ Ես ուզում
եմ հավատալ, որ շատերն են այսպես մտածում։ Որ շատերն են իրենց և իրենց
երեխաների խաղաղ օրվա համար շնորհակալ այս տղերքին։ Ես ուզում եմ հավատալ, որ

տղերքի հիշատակը միշտ այսպես վառ ա պահվելու և երբեք չի մոռացվելու նրանց անձնազոհությունը։ հ.գ. լուսանկարը հրապարակելու թույլտվություն ստացել եմ
Aram Gevorgyan-ի էջից