Պш տերազմը փոխեց բոլորիս. ռեալիստ ենք այլևս, ցավոք, տարանջատում ենք, թե.. Նանե Արզումանյան

Նանե Արզումանյանը գրել է.
Պш տերազմը վերցրեց մեր հոգին, խնամքով կտրտեց, որ կիսակյանք օրերում գոյություն քարշ տալ կարողանանք… Պш տերազմը տարավ մեզ իր հետ՝ որքան էլ գնանք առաջ, որքան էլ ապրենք հանուն նրանց և հանուն մեզ, մեկ է, քայլեր կան, որոնք նրանց են

հիշեցնում, шղմուկի մեջ ծանոթ ձայներ ենք որոնում, որ մեր ականջները շոյենք… Պш տերազմը փոխեց բոլորիս. ռեալիստ ենք այլևս, ցավոք, տարանջատում ենք, թե ինչու են ցանկանում նստել մեր կողքին, թե ինչ է պետք… Պш տերազմը մեր իսկ ցш վի գնով բացահայտեց մարդկանց՝ հավերժ երդման խոսքեր տված մտերիմդ կարող է ասել՝ մի քիչ ապրիր և

գնա պարելու…
Պш տերազմը երբեք չավարտվեց. քո իսկ шրյան գնով ապրողը կարող է քեզ մե ղшդրել ինչ-որ հարցում, քանզի չես կոտրվում երբեք և չես կոտրվելու, քանզի կա վերերկրային մի Ուժ, որի թևերի պաշտպանության ներքո ես միշտ և արդարության համար չես խնայելու ոչինչ…
Պш տերազմը ստիպեց

ամեն օր նայել ցш վի աչքերին այնքան ուղիղ, որ հաճախ վախենում ես սեփական կամքից, քանզի միակ երևույթը, որ չէիր կարող պատկերացնել՝ ծնողներիդ լացն է, նրանց ցավառատ կնճիռների ավելացումը, որի դեմ անզոր ես… Պш տերազմը բերեց բթացած օրերի մեխանիզմ՝ քայլերդ տանում են քեզ Եռաբլուր, իսկ տանն ապրում ես նկարների հիշողությամբ…

Պш տերազմը նրանց հետ տարավ մեզ, ոչինչ առաջվանը չէ և չի կարող լինել…
Պш տերազմն էգոիստ է. տանում է ողջերի գիտակցությունը… Պш տերազմը ստիպում է ապրել ներկայում՝ գնահատելով անցյալդ…
Պш տերազմն աղքատ է դարձնում քեզ… Պш տերազմը միայն մի հայացք է թողնում՝ հավերժ նայել Երկնքին…
Պш տերազմն ամեն

օր մռմռացնում է ոսկորներդ և ստիպում ավելի գոռալ Երկնքի սիրո մասին…
Պш տերազմը կոտրեց մահվանը. միակ երևույթը դարձավ, որից վախի նշույլ չկա… Սիրեք միմյանց ու սիրեք շատ. Աստված է որոշում, թե ով ապրի և ում տանի իր մոտ, չшնիծեք ապրողներին…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *