Մովսես Հարությունյանը գրել է.
Քանի որ շատ եք գրում «մեկ տարի առաջ այս օրը…» ոճի գրառումներ, մի բան էլ ես ասեմ։
1 տարի առաջ այս օրը հայերի առնվազն 98 տոկոսը ոչմիթիզհողական էր։ Բոլորս պատրաստ էինք ձեռքերիս տակ
եղած սուր գործիքով հանել փոխզիջումների, էլ չասեմ` տարածքներ հանձնելու մասին խոսողների առնվազն աչքերը։ Տարիներով մեր պետության ներկայացուցիչները գնում-բանակցում էին յոթ շրջանների հանձնման շուրջ, գալիս ՀՀ-ում ոչմիթիզհողականություն
քարոզում` հասարակությունից թաքցնելով դառնաղետալի իրականությունը։ Տեղի ունեցած դш ժան պш տերազմի հիմնական պատճառը հենց այդ կп րծանարար ոչմիթիզհողականությունն էր, ինչի գիտակցումը շատ ծանր նստեց մեզ վրա. 4 հազարին մոտ զոմп հեր (այդ թվում նաև անհետ կորածներ), հարյուրից ավելի ռազմագե րիներ, բանակցված յոթ շրջանից
բացի այլ տարածքային կп րուստներ, հարյուրավոր հաշմվածներ և վի րшվորներ, հասարակության բարոյալքում, պարտվածի խարան, ապագայի անորոշություն… Հուսանք, որ տրամաբանությունն այսուհետ միշտ ուղեկից կլինի մեզ, իսկ իրականությունն էլ երբեք չի թաքցվի հասարակությունից։