2022 թ-ի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակների և նպաստների չափը… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թ-ի հունվարի մեկից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափն՝ այն սահմանելով 28,600 դրամ՝ ներկայումս սահմանված 26,500 դրամի փոխարեն․ արդյունքում աշխատանքային կենսաթոշակ ստացող շուրջ 15,600 քաղաքացու

կենսաթոշակ կբարձրանա: Կբարձրանան նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը․ առաջին խմբի դեպքում՝ 43,000 դրամ (ներկայումս սահմանված 40,000 դրամի փոխարեն),

երկրորդ խմբի դեպքում՝ 33 հազար դրամ (30 հազար դրամի փոխարեն), 3-րդ խմբի դեպքում՝ 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն)։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մш հացած (զп հված) զի նծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 30 հազար դրամ՝ սահմանված 27,000 դրամի փոխարեն։ Զինվորական կենսաթոշակների բարձրացման արդյունքում կավելանա շուրջ 5,260 զի նկենսաթոշակառուի կենսաթոշակ։ 2022 թ-ի հունվարի մեկից նախատեսվում է

բարձրացնել նաև ծերության, հաշմա նդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ սահմանելով 28,600 դրամ (այժմ՝ 26,500 դրամ)։ Նախատեսվող փոփոխությունների արդյունքում կավելանա շուրջ 74,600 նպաստառուի նպաստը։ Փոփոխությունների շրջանակում մանկուց հաշմանդամություն ունեցող շուրջ 8,500 երեխայի համար հաշմանդամության նպաստի չափը կսահմանվի 37,000 դրամ (այժմ՝ 26,500 դրամ)։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *