Արթուր Դանիելյանը գրել է.
Փաշինյանը հիմա ուժեղ է քան երբևէ, բայց նաև իր իշխանավարման ամենաթույլ վիճակում է: Սա շատ կարևոր ֆենոմեն է, որ հստակ հասկանալ է պետք: հինգ ամիս առաջ Փաշինյանի խոսքերով իր ԱԳՆ-ում Միքայել Մինասյանի անունը լսելիս ջանները դող էր ընկնում: Ոս տիկանությունը
վերից վար սպասում էր հրահանգի Նիկոլի դեմ դուրս գալու համար, նույն վիճակը ՊՆ-ում էր ր ԱԱԾ-ում, դատարանները հրաժարվում էին քննել ընդդիմադիրների վրա կարված գործերը: Այդ իրավիճակում Քոչարյանը պահանջեց ընտրություններ անցկացնել ու փաստացի վերածնեց Փաշինյանին: Այժմ իրավիճակը լրիվ այլ է:
Նիկոլը ինստիտուցիոնալ կառավարման առումով որևէ խնդիր չունի: ԱԺ փոխնախագահ չառաջադրելը միակ հնարավորությունն էր իշխանության մեջ ինստիտուցիոնալ ճգնաժամ ստեղծել, բնականաբար Քոչարյանը արեց ամեն բան, որ դա հանկարծ տեղի չունենա: Սակայն սրա հետ մեկ տեղ Փաշինյանի վարկանիշը էականորեն նվազում է ու պատճառը այն է, որ Քոչարյանն է սննկանում: Նիկոլի
հավաքած քվեները պայմանավորված էին բացառապես հակաքոչարյանական կոնսոլիդացիայով: Մինչդեռ ժամանակը ցույց տվեց, որ այդ մարդը այդքան էլ վախենալու չէ և մեղմ ասած անգործունակ է, ուստի Նիկոլը ժողովրդի ընկալման մեջ էլ այդքան էլ անհրաժեշտ չէ… Մոտ ապագայում Քոչարյան-Փաշինյան տանդեմը պետք է փորձի ակտուալիզացնել նախկինոֆոբիան, որպեսզի կրկին լեգիտիմացնի Նիկոլի անհրաժեշտությունը: Մնացած բոլորի պարտականութկունն է աշխարհաքաղաքական տարատեսակ շահեր սպասարկող այդ զույգի կտերը չուտել: