Կարդացի Ավետիք Իշխանյանի՝ Վանոյի մասին шտ ելությամբ լի հոդվածը։ Անդրադառնալու իմաստ էլ չէր լինի, սակայն պարզվում է, որ… Արտակ Հարությունյան

Արտակ Հարությունյանը գրել է.
Կարդացի Ավետիք Իշխանյանի՝ Վանոյի մասին шտ ելությամբ լի հոդվածը։ Անսպասելի չէր ոչ шտ ելությունը, ոչ մш ղձը։ Եվ թերևս անդրադառնալու իմաստ էլ չէր լինի, սակայն պարզվում է, որ մարդիկ երբեմն էնքան են

ընկնում, որ ուրանում են իրենք իրենց, իրենց իսկ արածը։ Եվ հանկարծ պարզվում է, որ Ավետիքը, ով Ղարաբաղ կոմիտեի գաղտնի կազմի հինգ անդամներից մեկն էր, Վանոյին նվաստացնելու փորձով էնքա՜ն է տարված, որ համարում է, թե անկախացման հարցում

Ղարաբաղ կոմիտեն դերակատարում չունի։ Որ միևնույն է՝ անկախանալու էինք։ Այս մարդը, պարզվում է, չի հասկացել, թե ինչ է արել հենց ինքը։ Չի հասկացել, թե ինչ է արել իր փեսեն։ Պարզապես չի հասկացել։ Չի հասկացել նվաճած անկխության և գլխին պատահական ընկնող անկխության տարբերությունը։

Չի հասկացել այն ոգին և այն հպարտությունը, որ բերել է անկախացմանը, և որը նաև օգնել էր պш տերազմում հաղթելուն։ Սակայն դրան դժվար է հավատալ։ Հակված եմ կարծել, որ այդքան հի մար չի, ուղղակի шտե լությունը կուրացրել է։ Սակայն ի՜նչ ամոթ է։ Իր տեղը գետինը մտա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *