Այժմ հայ ժողովուրդը գոնե տեսնո՞ւմ է, որ գե րիները Բաքվում պահվում են Պուտինի պահանջով, որպեսզի… Հարություն Մկրտչյանի անդրադարձը. Lragir.am

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը
ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ամերիկան խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը։ ՌԴ-ն և Թուրքիան այս ձևաչափը առաջ են մղում, ի՞նչ պետք է անի ՀՀ-ն։ Իրականում եկեք ևս

մեկ անգամ և վերջնական փաստենք, որ 44-օրյա պш տերազմը սանձազերծվել է բացառապես ռուս-թուրքական տանդեմի կողմից։ Եվ այս պահին նույնպես մենք գործ ունենք ռուս-թուրքական եռանկյունու հետ։ Ես ցանկանում եմ մենք մի փոքր ուշադրություն դարձնենք այս ձևաչափի անվանմանը՝ ինչո՞ւ «3+3» և ոչ թե «4+2» կամ «5+1»։ Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա, այս

եռանկյունին է աշխատում։ Իսկ մյուս կողմում Իրան-ՀՀ-Վրաստան։ Լրատվամիջոցներն էլ անընդհատ փորձում են խեղաթյուրել իրականությունը՝ ներկայացնելով՝ Ադրբեջան-Վրաստան-ՀՀ և Թուրքիա-ՌԴ-Իրան եռանկյունի։ Դա այդպես չէ, իրականում կա մեկ եռանկյունի՝ Թուրքիա-ՌԴ-Ադրբեջան։ Եվ ամեն բան անում են այս «3+3» ձևաչափն ստեղծելու ու ԵԱՀԿ Մինսկի խմբին

տարածաշրջանից պարզապես դուրս մղելու համար։ Եթե այս ծրագիրը հաջողվի, մենք մոտ ապագայում գործ ենք ունենալու 2 զառամյալ ծերունիների՝ Վլադիմիր Պուտինի ու Էրդողանի համատարած ամենաթողության հետ տարածաշրջանում։ «3+3»-ի մեջ հայկական շահը սկզբից մինչև վերջ пտնահարվում է։ ՀՀ-ն ունի՞ այս ամենին դիմակայելու տարբերակներ։ Իհարկե, ունենք։

Իրանը «3+3»-ին դեմ է արտահայտվել, քայլեր է ձեռնարկում հայկական Սյունիքը պահպանելու համար։ Վրաստանը ՌԴ-ի հետ որևէ բանակցությունների և «3+3»-ների համաձայնություն չի տա։ Միայն ՀՀ իշխանություններն են «ռազմավարական դաշնակից» ասելով, դրոշակը վերցրած՝ շաբաթվա այս գլխին Մոսկվա գալիս, այն մյուս գլխին Մոսկվա գալիս։ Բացառապես ՀՀ իշխանություններն են

այսօր ջուր լցնում ռուս-թուրքական ջրաղացին։ Չգիտես ինչու՝ մենք չենք խոսում, տուրք ենք տալիս լավրովյան հայտարարություններին։ Մենք ամեն օր և ամեն րոպե կп տրվում ենք փլուզվող ՌԴ-ի առաջ։ Եվ ի վերջո այս ամենը բերելու է նրան, որ մենք հայտնվենք ռուսական կայսրության փլատակների տակ։ Եթե մենք չենք ցանկանում այդ փլատակների տակ հայտնվել, պետք է խոսենք, միջազգային հանրությանը կոչ անենք, որ

առավել գործուն քայլեր իրականացնեն։ Եվ իրականում միջազգային հանրությունն այդ քայլերն իրականացնում է։ Նույն Եվրամիության միլիարդավոր եվրոների ներդրումը նայենք Հայաստանի տնտեսության մեջ։ Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը, Արցախում պարբերաբար հրшդադարի խախտում ու սш դրանքներ են լինում։ Նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությամբ հայ խաղաղ բնակիչ սպш նվեց,

ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։ Ռուս խաղաղապահները կոչված են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, 1-ը մյուսի վրա չկրш կեն, և արցախահայությունը վերադառնա Արցախ ապրելու, սակայն տեսնում ենք արդեն ամենօրյա հաճախականությամբ կրш կոցներ, տե ռոпր Արցախի ժողովրդի դեմ։ Որևէ քայլ ՌԴ-ն չի իրականացնում։ Ավելին, Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ դա նորմալ է, նման դեպքեր պետք է

լինեն։ Մեզ համոզում են, որ նման դեպքեր պիտի լինեն, այդ դեպքում դուք ի՞նչ եք անում այնտեղ ձեր խաղաղապահ կոնտինգենտով։ Այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պետք է խոսեն, պետք է համարձակ լինեն, այն, ինչը մենք չենք տեսնում։ Մենք տեսանք, որ Ալիևը հայտարարեց, որ «ԼՂ եզրույթ այլևս պետք չէ օգտագործել», Վլադիմիր Պուտինը հլու-հնազանդ Հեյդար Ալիևի որդի փոքրիկ սուլթանի պահանջը փայլուն ձևով իրականացնում է։ Վերջին ելույթներում Պուտինը

ԼՂ եզրույթը պարզապես չի օգտագործում։ Նույն այդպիսի ջանասիրությամբ երեկ Պուտինը խոսում էր ռուսական Գենշտաբում եղած քարտեզների բազայի մասին, այն մասին, որ առանց Ռուսաստան այս խնդիրը չի կարող լուծվել։ ՀՀ իշխանությունները կարո՞ղ են դիվանագիտական մեսիջ հղել և ասել՝ եղբայր, դու նույն ջանասիրությամբ խոսիր գե րիների խնդրի մասին։ Այժմ հայ ժողովուրդը գոնե տեսնո՞ւմ է, որ գե րիները Բաքվում պահվում են բացառապես Վլադիմիր Պուտինի պահանջով։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց,

որ պш տերազմի ընթացքում գեր եվարված անձինք վերադարձվել են, Բաքվում գտնվող հայ գե րիները հրш դադարի հաստատումից հետո են գե րեվարվել։ Իրականում Լավրովը ստում է, եկեք գե րիների ցուցակը նայենք և կտեսնենք, որ այդպես չէ։ Եկեք հիշենք Խծաբերդից գե րեվարման պրոցեսը, ինչի՞ց հետո գե րեվարվեցին, հայտարարության տեքստից հետո, որ զп րքերը կանգնում են էնտեղ, որտեղ այդ պահին կանգնած էին։ Ու դրանից հետո ադրբեջանական կողմն шգ րեսիա է ցուցաբերում և գե րեվարում է մեր զինվորներին։ Սրան զուգահեռ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել վերջին դեպքի վրա, երբ գե րիների հինգ հոգանոց խումբ վերադարձվեց։ Երևանում նրանց որևէ պաշտոնյա չէր դիմավորում, ներկա չէր, սակայն այնտեղ էին ՌԴ դեսպանը, խաղաղապահ զп րախմբի հրամանատարները։ Դա

հենց այնպես չի արվում, արվում է, որ ՌԴ պախարակված, ոտնահարված, չեղած հեղինակությունը հայ հասարակության աչքին բարձրացնեն։ Այսպիսով՝ պաշտոնական Մոսկվան այսօր խնդիր է դրել ՀՀ անկախությունից զրկել ամեն գնով։ Եթե ՀՀ իշխանության մեջ գտնվող անձինք իրենց առաջ բացառապես իրենց իշխանության երկարաձգման խնդիրը չեն դրել, այլ ծառայում են ՀՀ-ին և նրա պետական շահին, մենք միանշանակ կարող ենք սրա դեմն առնել։ Մենք ունենք այդ պոտենցիալը՝ այս ամենին դիմակայելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *