Այսօր մի շարք լրատվականներ տեղեկություն տարածեցին, որ աշնանային արձակուրդները կրկին մեկ շաբաթով երկարաձգվել են՝ մինչև նոյեմբերի տասներկուսը ներառյալ: Ինչպես նաև նշվում էր, թե մինչև նոյեմբերի տասներկուսը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի,
երաժշտական ու մարզադպրոցները։ Ուսումնարանները, քոլեջներն ու բուհերը կշարունակեն գործել հեռավար ու առցանց ուսուցման ձևաչափով։ Auroranews-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը հայտնեց, որ տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Չգիտենք,

թե լրատվականները որտեղից են նման տեղեկություն վերցրել», — հայտնեց նա:Նախարարության խոսնակը հղում արեց նախարարության՝ հոկտեմբերի
25-ին կայացրած որոշմանն ու խնդրեց հիմք ընդունել միայն այդ որոշումը: Հիշեցնենք՝ որոշման մեջ նշվում էր. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել Հայաստանի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական
ծրագրեր իրականացնող կազմակերպություններին: Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ Հայաստանում ստեղծված համաճարակային իրավիճակն ու վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թ-ի հոկտեմբերի քսանվեցից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն ու հետբուհական մասնագիտական

ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ: Ուսուցումը պետք է կազմակերպել տեղեկատվական ու հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաների ու գործիքակազմերի կիրառմամբ` ըստ բուհի մասնագիտական ուղղվածության ու ուսուցանվող մասնագիտությունների առանձնահատկությունների: ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին: Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության
նախարարության կողմից համաճարակային կորոնավիրուսային (COVID-19) հի վшնդությամբ պայմանավորված հետազոտությունների արդյունքները և առաջարկությունը` նշված հաստատություններին հանձնարարվել է ուսումնական գործընթացը 2021 թ-ի հոկտեմբերի 26-ից երկու շաբաթով կազմակերպել հեռավար: Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում նախատեսվում է նաև հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված ու հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական

պլաններով նախատեսված աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգել ևս 1 շաբաթով՝ մինչև 2021 թ-ի նոյեմբերի 7-ը ներառյալ: ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններին հորդորում է զերծ մնալ արձակուրդի ընթացքում աշխատակիցներին դպրոց կանչելուց ու աշխատանքները հնարավորինս կազմակերպել հեռավար ձևաչափով»: