Արցախը Հայաստան է, բայց ոչ Հայաստանի Հանրապետություն։ Հուսամ այս տողերը կարդում են մարդիկ, ովքեր վաղը… Հայկ Մանասյան

Հայկ Մանասյանը գրել է.
Ղարաբաղյան հարցը հետսովետական մյուս համանման հարցերից տարբերվում էր նրանով, որ Ղարաբաղյան հարցում կար երրորդ կողմ, և այդ երրորդ կողմը ՀՀ-ն էր։ Երբ միութենական հանրապետությունները սկսեցին անջատվել և անկախանալ ՌԴ-ից, տարբեր

ռեսպուբլիկաների ազգային փոքրամասնությունների շրջանում բп րբոքվեցին անջատական տրամադրություններ, և էդպես առաջացան ԼՂ-ի, Աբխազիայի, Օսեթիայի,Մերձդնեստրի, իսկ առավել ուշ Դոնբասի ու Ղրիմի հարցերը։ Բոլոր այս խնդիրներում շահառուն ՌԴ-ն էր, ով

անկախացող պետություններին հստակ հասկացրեց, կամ հեռանում եք առանց այս վիճարկելի տարածքների, կամ այս տարածքները շարունակում եք բարով վայելել, եթե վերադառնում եք մատուշկա Ռուսիայի գիրկը։
Պետությունները գերադասեցին հեռանալ, և գրեթե բոլոր անջատական տարածքներում ազգային փոքրամասնությունները

ռուսական աջակցությամբ ձեռք բերեցին փաստացի անկախություն։ Բոլորը, այդ թվում ԼՂ-ի չճանաչված Հանրապետությունը։ Այժմ ինձ ասեք, թե էստեղ ինչ պետք էր ՀՀ-ն կամ սփյուռքը։ Օսերը և Մերձդնեստրի ժողովուրդը որ սփյուռք և մայր Հայաստան չունեին, պակա՞ս անկախացան։ Այժմ էլ դաշնակցական պատգամավորը ԱԺ ամբիոնից ճղճղում է, թե ով հրաժարվի

Արցախից` Նա դш վաճան է։ Այ այս տեսակ գեղական հայրենասիրությամբ Արցախը տուրը տվին, Հայաստանի պետականությունն էլ հետը։ Ի տարբերություն այլ ինքնավարությունների, Արցախի խաղաքարտը ՌԴ-ն խաղարկեց այնպես, որ դեպի Սովետ-2 վերադարձնի ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանի Հանրապետությանը։ և էստեղ օդ ու ջրի պես պետք էին այն գեղցի

հայրենասերները, ովքեր պիտի համոզեցին մի ողջ ազգի, թե Արցախը Հայաստան է, և վերջ։
Մի անգամ արդեն ասել եմ, տարիներ առաջ.
— Արցախը Հայաստան է, բայց ոչ Հայաստանի Հանրապետություն։ Հուսամ այս տողերը կարդում են մարդիկ, ովքեր վաղը փաստաթուղթ պետք է ստորագրեն Սյունիքը Լաչիացնելու մասին։ Սյունիքը Լաչին չէ։ ՀՀ չեղած պետականությունը առավել թանկ է, քան Հայաստանի

չունեցած Արցախը։ Իսկ դաշնակ Գեղամին ասեք, որ դավաճանը Արցախի անկախությունը չճանաչողն էր։
Ճանաչեք Արցախի անկախությունն ինքներդ ձեր մեջ, ինչքան էլ դրա անունը դնեն հրաժարում կամ ուրացում։ Ճանաչեք Հայաստան անկախությունը գրավոր ու բարձրաձայն։ և չստորագրեք ոչ մի փաստաթուղթ, որտեղ ՀՀ սուվերենությունը կես մմ պիտի նահանջ ապրի։ Եղեք ոչմիթիզական, գոնե պետականության հարցում եղեք ոչմիթիզական։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *