Ֆրանսիայի նախագահից Հադրութցիները ապաստան խնդրելու նամակ են հղել… Տողերս ճիշտ կընկալեք և կփորձեք ըմբռնումով մոտենալ: Կներեք, հարգելի հադրութցիներ, բայց… Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյանը գրել է. Երկար ժամանակ է՝ ինչ ցանկանում եմ գրել այս մասին, սակայն վարանում էի… Տողերս ճիշտ կընկալեք ու կփորձեք ըմբռնումով մոտենալ: Մի տեղ կարդացի, որ հադրութցիները Ֆրանսիայի նախագահից ապաստան խնդրելու նամակ են հղել: Կարդում եմ այս մասին ու անմեկնելի ցш վ եմ ապրում

միայն նш հատակված մեր հազարավոր եղբայրների համար, ովքեր ընկան Հադրութը և հադրութցիներին պաշտպանելիս: Հադրութի զորամասի տղաներից շատերը չկան, կեսից ավելին զn հվել են պш տերազմի 1-ին օրերին… Իլյաս էլ է Հադրութում ծառայել, Հադրութը պաշտպանել: Բոլորն ուզում են Երևանի կենտրոնում ապրել,

խոսում են 170 000-ոց վարձակալվող բնակարանների մասին, մարզեր չեն ցանկանում գնալ(պատվից ցածր է), իրենց հյուրընկալած հայրենակիցներին ծայրաստիճան աղքատ են համարում, թե բա՝ մենք ձեզնից լավ էինք ապրում Արցախում: Կներեք, հարգելի հադրութցիներ՝ պահանջատեր հադրութցիներ,

սակայն ոչ հայրենատեր… պш տերազմի 1-ին օրերին մեր տունը ռմ բшկnծվել ու հիմնովին шվ երվել է: 1 տարի է անցել պш տերազմից, սակայն մեր տունը չեն վերակառուցել: Քնում ենք նկուղային հարկում (բետոնե հատակով, խունացած պատերով): Մենք այդ տանը մի կոկիկ հատված չունենք՝ Իլյայիս փառքի անկյունը ստեղծելու համար: Իլյայիս տունը չի կանգնում… էն հերոսի, որ

պաշտպանեց Հադրութը, Մարտունին ու Շուշին: Ես համոզված եմ, որ հադրութցի շատ տղամարդիկ պш տերազմի օրերին փախել են Արցախից( անձամբ ճանաչում եմ, չհակադարձեք): Դասալիքների կյանքը մեր 18-20 տարեկան եղբայրների կյանքից երևի թե ավելի թանկ էր… գուցե ճիշտը փախչելն էր… Գուցե ցш վից այսքան չմ ղկտայիք… չմե ռնեինք…
Իսկ գիտեք, որ նյութական արժեքների կn րստից վեր մարդկային կn րուստն է, որը երբևէ հետ չես բերի… դա ձեր ընկալումներից ու պատկերացումներից շատ հեռու է… Դուք հարցրեք

ինձ, մորս, 1000-ավոր մայրերի, քույրերի ու կանանց՝ ոնց են դիմանում և չեն խե լագարվում… Այ էսպես… Դավեցիք, դшվաճանեցիք և փախաք… Տղերքին դш վաճանեցիք… Այժմ էլ օտար ափերում նոր կյանքի ուղի եք փնտրում՝ մոռանալով ու ուրանալով հայրենիքը և հայրենիքի համար ընկածներին: Ձեզ համար ընկածներին: Պш տերազմը փոխեց ամեն բան… չփոխեց ոչ ոքիդ… Հայրենիքը փոքրացավ…Արցախը փոքրացավ… սակայն առավել փոքրացան փոքր մարդկանց սրտերը… փոքր արցախցիների սրտերը… Տղերքն էին ափսոս…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *