Գիտեմ՝ երկրորդ անգամ նույն գետը հնարավոր չի մտնել, բայց երազիս էլի Նիկոլին եմ տեսել։ Ահավոր ընկճված էր, ահավոր հուսալքված։ Ասում էր… Գարեգին Միսկարյան

Գարեգին Միսկարյանը գրել է. Գիտեմ, որ 2-րդ անգամ նույն գետը հնարավոր չի մտնել, սակայն անկեղծ եմ ասում, երազիս էլի Նիկոլին եմ տեսել։
Ահավոր ընկճված էր, ահավոր հուսալքված։ Ասում էր
-Ում վստահեցի` դш վաճանեցին վստահությունս։ Վանեցյանը մի կողմից,

Տոնոյանը մյուս կողմից, Սանասարյան Դավիթը ընդեղ։ Խնդիրը միայն իմ մեջ չի, ախր։ Դш տարանների վեթինգը վստահեցի` չարեցին, ոստիկանության բարեփոխումները` խայտшռակություն է, Սահմանադրական հանձնաժողով ստեղծեցի` ցրվեց, հակակп ռուպցիոն

մարմին ստեղծեցի` ասում եք` Սասուն Խաչատրյանը ինչ Հակակпռուպցիոն կոմիտեի նախագահ… բա ով, Գարեգին ջան… Քանի անգամ եմ քեզ և Սուրենին առաջարկել գաք կանգնեք, միասին փոխենք` չեկաք, չէ՞։ Հիմա էլ չեք գա, համոզված եմ, սակայն պահանջներ ներկայացնելուց լավ եք։ Դեռ պш տերազմը մի կողմ եմ դնում։

Ամենամանր հարցերը ի վիճակի չի լուծել այս համակարգը, իսկ նույն մարդկանցով այլ համակարգ հնարավոր չի ստեղծել, հասկանո՞ւմ ես։ Նոր մարդ էլ որտեղից բերեմ։ Հեշտ է ասել` օգտագործիր սփյուռքի ներուժը։ Եղբայր, չեն «կպնում» սփյուռքի ժողովուրդը այս հողում, արմատ չեն տալիս, հատկապես պետական համակարգում։ Էդ մարդիկ սովոր են կայացած ինստիտուտներում աշխատել, սակայն , ախր, մեզ մոտ

չկան էդ ինստիտուտները։ Գալիս են և կանգնում պատի առաջ։ Ես էլ միայնակ հո չեմ կարող բոլոր խնդիրները լուծել։ Դա մի հոգու գործ չի։ Բայց ի՞նչ և ո՞ւմ վստահես։ Կամ Ալենին ԱԺ նախագահ, ասում եք աբսուրդ է։ Բա, ո՞վ, Գարեգին ջան։ Կամ ասում եք Խաչատուր Սուքիասյանը օլիգարխ է։ Օլիգա՞րխ է, Խաչատուր Սուքիասյանը։ Շատ հետաքրքիր է, թե դու իմ փոխարեն ի՞նչ կաներ։ Միայն, չասես, թե հրաժարականով, կամ նոր ընտրություններով հնարավոր է հարց լուծել։ Դու էլ գիտես, որ դա այս փուլում ելք չի։ Ի՞նչ կանեիր, ասա, գուցե քո առաջարկը իրոք էս փակուղուց

դուրս հանի։ Եվ նայում է, սպասում է պատասխանին։ Երկար սպասեցնել չտվեցի. -Հասկանում եմ, այդ ամեն ինչը, բայց, հավատա, ճանապարհ կա։ Այն միշտ է եղել, բայց, ցш վոք, ինչքան հանդիպել ենք, դրա մասին երբեք չենք խոսել։ Ու եթե սրճելու ժամանակ ունենաս, կարող ենք դրա մասին խոսել։ -Լավ,-ասաց և գնաց, էլի ընկճված, էլի հուսալքված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *