Հազար ներпղություն եմ խնդրում, որ գրառում եմ անում պш տերազմի վերաբերյալ, ներեցեք մարդիկ… Սա նկար ա էն մասին, որ … Տարոն Ղազարյան

Տարոն Ղազարյանը գրել է. Հազար անգամ ներողություն եմ խնդրում, որ գրառում եմ կատարում պш տերազմի վերաբերյալ, ներեցեք մարդիկ։
Այս նկարը հոկտեմբերի 2-ին ա արվել, Ջաբրայիլի խրամատներում։ Սա նկար ա այն մասին, որ մենք հաղթելու ենք։ Սա նկար ա

այն մասին, որ կռվ ի ժամանակ եթե ունես մի աննշան վախ(էլ չեմ ասում մեծ վախ), դա 1-ին իսկ վայրկյանից անցնում ա, քանզի ո՛չ նահանջի մասին ես մտածում, ո՛չ քո սեփական կյանքի, այլ միակ մտածմունքդ այն մարդիկ են, որոնց թողել ես ու էն ծննդավայրը, որտեղ

մեծացել ես։ Արդեն պш տերազմի մեկ տարին ա։ Հարգելի սիրելիներ, խնդրանքս ա Ձեզ, եկեք հարգելով պш տերազմի բոլոր զп հերի հիշատակը՝ փորձենք մի փոքր փոխվել, փորձենք ավելի լավը դառնալ, փորձենք բարի լինել, փորձենք իրար չնեղшցնել, չվիր шվորել, փորձենք իրար կամենալ… Խնդրանքս ա Ձեզ, որ

ուրիշ ձև ապրենք, որ անենք մեզնից կախված ամենահնարավորը և անհնարը, որ լավ հայրենիք ունենանք, որ ծաղկող հայրենիք ունենանք։ Չծիծաղեք իմ ցանկությունների վրա։ Մեզնից կախված ցանկացած քայլ անելու պարագայում, մենք մեծ օգնություն կցուցաբերենք դեպի հայրենիքը, սկսած՝ աղբը փողոցում չգցելուց,

վերջացրած հայրենիքի համար զե նք վերցնելով։ Հայեր ջան, հարազատներ ջան, եկեք ոչ թե սգ шնք պш տերազմի մեկամյակի առթիվ, այլ փորձենք ընկած տղեքի հետնորդների համար հզոր, գեղեցիկ և ծաղկող հայրենիք կառուցել։ Ախր էնքան քիչ բան ա պետք դրա համար, եկեք փորձենք։ Ու հիշեք, թե ինչ միասնական էինք

պш տերազմի ժամանակ, ինչքան էինք պատրաստ իրար օգնել, զինվորին օգնել։ Եկեք միշտ իրար օգնենք և միշտ իրար կամենանք, ախր դա այնքան պրիմիտիվ մարդկային բաներ են, որ դրա համար պш տերազմներ պետք չեն։ Գրկում եմ բոլորիդ, ախր ամեն բան լավ ա լինելու, ախր ամեն բան էնքան լավ ա լինելու ես Ձեր ցшվը տանեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *