Բп յկոտող վարորդները պшհանջում են, ՈՒՇԱԴԻ՛Ր, վերադառնալ հին` պլանային համակարգին։ Էդ էն համակարգնա, որի պատճառով… Դավիթ Գրիգորյան

Դավիթ Գրիգորյանը գրել է. ԳԾԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ
Տասնյակ 1000-ավոր երևանցիներ այսօր դասից, գործից ու այլ գործերից ուշացել են, քանզի որոշ վարորդներ, փաստորեն, դժգոհ են նոր ավտոբուսներում ներդրված համակարգից։
Երևանի քաղաքապետարանը

պարզաբանում է տարածել քիչ առաջ, որ բոյկոտ հայտարարած վարորդները պահանջում են, ՈՒՇԱԴԻ՛Ր, վերադառնալ հին` պլանային համակարգին։ Դա այն համակարգնա, որի պատճառով գազելի շոՓեռները գոնկա են կպնում իրար հետ` կանգառ

առավել շուտ հասնելու ու պասաժիր կպցնելու համար։Էն վարորդներն են բп ղոքում, երևի, որոնց վերահսկելու են տեսախցիկները, որոնք էլ չեն կարողանալու ծխել ղեկին ու կոպտել ում ու ոնց ցանկանան։ Բп յկոտում են, երևի նրանք, որոնք սովորել էին փնթի վարքին և

փնթի աշխատակարգին։ Իսկ իրականում, կարծում եմ, այս բп յկոտն առավել խորը արմատներ ունի։ Սա ԳԾԱՏԻՐԱԿԱՆ դասակարգի կազմակերպած բп յկոտն է, որոնք քաղաքացիների կյանքի և առողջության հաշվին բավականին հարստացել են և հիմա մնում են անտեր` իրենց կիսամեռ գազոլներով և փտած բարքերով: Էս

վարորդներին մաքուր շորեր են հագցրել, ամսական տասնհինգ օր աշխատելու համար 260 հազար դրամ աշխատավարձ են տվել և ասել. վերջ, էլ կոպեկ մուրալ չկա, դու քո ղեկը ղեկիր։ Սակայն վերջիններս, փաստորեն, սա բարելավում չեն համարել և ասել են՝ պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում։ ԻՆՉՊԻՍԻ՞ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ։ Տրանսպորտի խնդրի լուծումը

քայլ առաջ պետք է դառնար, որ էս երկրի քաղաքացին գործի գնալիս և տուն դառնալիս իրեն մարդ զգա։ Սոցիալական առողջացման կարևոր բաղադրիչ է ախր այդ անտեր հանրային տրասպորտը։ Ես լիահույս եմ, որ քաղաքապետարանը չի տրվի այս էժան սաբոտաժին Եւ քաղաքացիների հարմարավետությունն ավելի բարձր կդասի, քան որոշ անկուշտ գազելիստների դատարկ ու շահադիտական պահանջները։ Հ.Գ. Երբ աշխատում էի պետական համակարգումբու վարչության պետ էի, իմ

աշխատավարձը 200 հազար դրամ չէր նույնիսկ։ Ես աշխատում էի շաբաթն առնվազն 6 օր, օրը միջինում 10֊11 ժամ։ Իմ գործն անհամեմատ ավելի քիչ էր կապված մարդկանց անվտш նգության հետ, սակայն տարբերությունը շատ հստակ է։
Էս իրավիճակում ամբողջությամբ սատարում եմ քաղաքապետարանին և հույս ունեմ, որ վաղը համակարգը ուշքի կբերվի` ինչ միջոցով էլ, որ պետք լինի դա անել։ ՀԳԳ Կներեք օգտագործված բառապաշարի համար։ Առհասարակ նման թեմաների չեմ անդրադառնում, սակայն երազում եմ, որ գա օրը, երբ մեքենաս կվաճառեմ և կօգտվեմ միմիայն հանրային տրասնպորտից, քանզի ճիշտն էդա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *