Շատերս նախանձեցինք 15 օրվա համար 260 հազար դրամ աշխատավարձին… Որպես դասախոս՝ վարորդներին հարց եմ ուզում տալ… Իզաբելլա Աբգարյան
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը. «Էն որ

շատերս նախանձեցինք տասնհինգ օրվա համար 260 հազար դրամ աշխատավարձին: Որպես Երևանի ավագանու անկախ անդամ՝ լիովին սատարում եմ քաղաքակիրթ վճարման ձևի + վարորդի ֆիքսված աշխատավարձի նոր
եղանակին ու գտնում եմ, որ 1 քայլ նահանջ դեպի հին ձևեր չպետք է լինի: Որպես դասախոս՝ վարորդներին հարց եմ ցանկանում տալ. եթե մենք՝ մանկավարժներս, որ ձեզանից քիչ ենք ստանում, պահանջենք աշխատավարձի բարձրացում և ձեր երեխաների համար ուսման

վարձի բարձրացում, ո՞նց կնայեք նման քայլին: Իսկ եթե գործադուլ անենք, ձեր երեխաները մնան առանց ուսմա՞ն: Տա Աստված, էնքան հարստանա պետությունը ու այլ հոգսեր չունենա, որ ձեր աշխատավարձն էլ առավել նախանձելի դառնա: Սակայն այս իրավիճակում սաբոտաժն անընդունելի է և անհասկանալի»: