Ռեգինա Պրազյանը գրել է.
Պետական պաշտոն զբաղեցնող անձանց մոտ իսպառ պետք է բացակայի խп չընդոտների հաղթահարման հանդեպ վառ արտահայտված բացասական վերաբերմունքը։ Անընդունելի է գործունեության ընթացքում պետական պաշտոնյայի մոտ ի հայտ եկող մոտիվները, որոնք չեն համապատասխանում
գործունեության ընդհանուր նպատակին։ Իսկ նպատակին հասնելու միջոցների ու ուղիների ընդունակությունը, երբ թույլ է արտահայտված, ապա ժամանակն է հեռանալ զբաղեցրած պաշտոնից ու այն էլ ինքնակամ։
Ոչինչ չեմ ցանկանում ասել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մասին քանզի ուշացած խոսքեր չեմ սիրում։

Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով դեռ Ռեգինա Պրազյան օգտահաշվից, որը որ հետագայում անհետացավ Ֆեյսբուք սոցիալական կայքից ես բազում Նամակներ էի ուղղում պարոն Մարությանին հասցեներով և անվանական նշելով Երևան քաղաքի ինձ հայտնի ապօրինի շինությունների մասին, որոնք որ ըստ իս ենթակա էին շուտափույթ ապամոնտաժման։ Ես չէի թի րшխավորել հասարակ երևանցուն,
այլ առանձնացրել էի այն “հատուկներին” , ովքեր կամ քր եшկան հեղինակություն վայելողներ էին, կամ իրենց հարուստ շրջապատի ներկայացուցիչ և կամ նախկին թш լանչի պաշտոնյա կամ պաշտոնյայի ընկեր կամ բարեկամ։ Փաստեր պարունակող նկարներ էի կցել նամակներիս խոսքերս հավաստելու նպատակով։ Պարոն Մարությանը կարդացել էր նամակներս և ի զարմանս ինձ 0

արձագանք։ Հետագայում, կամ ես կասեի շատ հետագայում սկսվեցին ապամոնտաժման պրոցեսները, որոնք ինձ համար բացարձակ հետաքրքիր չէին արդեն ու այնուամենայնիվ իմ իմացած ապօրինի շինությունները չէին։ Համենայնդեպս հաշվի առնելով երևանցիների մի մասի դրական ու հարգալից վերաբերմունքը պարոն Մարությանի հանդեպ ես անիմաստ եմ համարում հիմա նրա պաշտոնը կորցնելուց
հետո իրեն վատաբանելը, քանզի լռել եմ, երբ նա քաղաքապետ է եղել։ Իր գործունեության ընթացքում վարած կադրային քաղաքականությունը տարիներ հետո չափազանց վտш նգավոր կարող էր լինել հենց Երևանի ու երևանցու համար, իսկ Երևան համայնքի համար կենսական նշանակության խնդիրները լուծելու իրավասությամբ օժտված ավագանու անդամների գոյությունը չնկատելու փաստը պարզից էլ պարզ էր, որ կհանգեցնի նրան ինչին հանգեցրեց։ Լինելով գործադիր իշխանությունների

ղեկավար, զբաղեցնելով քաղաքական պաշտոն ու հենց այդ քաղաքական ուժի շնորհիվ, կամ նախընտրական ծրագրերի շնորհիվ հայտնվելով այդ պատասխանատու պաշտոնին հարկ է գիտակցել, որ ոչ բնական шղետների ժամանակ, ոչ պш տերազմների ժամանակ և ոչ էլ արտաքին ճնշումների պատճառով պետք չէ անկախանալ այն ամենից ինչի շնորհիվ, որ զբաղեցրել եք տվյալ պաշտոնը։ Տրամաբանության սահմաններից դուրս է երևանցու սեր վայելել, կամ կարծիքը հաշվի չառնել բերվող պատճառաբանությունները քաղաքացիների քողմից, քանի որ երևանցու սերը կարող է վայելել կոշկակար Գառնիկ ձյաձյան և շենքի տակի Խանութի վաճառողուհի Քնար ծյոծյան,
սակայն դա չի նշանակում, որ նրանք կարող են քաղաքապետի ընտրություններին մասնակցել և հաղթել առանց որևէ քաղաքական ուժի մեջ ընդգրկվելու։
Այնուամենայնիվ համբերություն բոլորին ու բեղմնավոր աշխատանք նոր քաղաքապետին։ Ամեն բան լավ է լինելու!!!
Հ.Գ. Մեկնաբանությունները խնդրում եմ համեմել կոռեկտությամբ առանց որևէ մեկի հասցեին անձնական վ իրшվորանքների!