Մի մոր տեսա, քարի վրա կիսապառկած , աչքերից հոսում է, քթից հոսում է… Խեղճերը մեր ձեռքին կրա կն են ընկել, ամենաթանկը զո հաբերեցին, հիմա էլ… Հովհաննես Մարտիրոսյան

Հովհաննես Մարտիրոսյանը գրել է. Զп հված հերոսների մայրերի սրբազան իրավունքն է, մատը օրացույցի որ օրվա վրա դնեն, այդ օրը դառնա հիշատակի և մեծարման օր։ Սակայն չէ, մեզ մոտ, դա հատուկ պետք է

արվի Ամանորին։ Դե, իհարկե, սրա նախապատմությունը առավել հին է, բայց այնուամենայնիվ։ Մերոնք, իրենց հայրենասիրությանը հագուրդ տալու համար, որդեկորույս մորը էլի պետք է տանեն նստեցնեն քարին,

լացացնեն, լացացնեն, լացացնեն …. Խեղճերը մեր ձեռքին կրш կն են ընկել, ամենաթանկը զп հաբերեցին, այժմ էլ, էլ ինչ «հայրենասեր» որ յուրաքանչյուր անգամ որդեկորույս մորը չբզի, թե դու զավակ ես կորցրել, զավակ ես կորցրել, զավակ ես կորցրել։ Ավելի լավ չէր լինի, որ այս օրը, իրենց որդիների դպրոցական, բակային, կամ հենց բանակային-մш րտական ընկերները տան մթնոլորտում, հյուր գան իրենց ընկերոջ ծնողներին, պատմեին, խոսեին հերոսից, տան մեջ նրա շունչը զգային։ Չէ, մի հատ մորը

պետք է տանես գեր եզման սառը քարին աղի արցունք թափել տաս, շոումեններն էլ հայրենիք երգեն և արտասանեն։ Երբ ԱԺ ամբիոնից «5000 դա գաղ» կրկնելով խփում են այլ կետի, սա էդ կեղտոտ խաղի շարունակությունն է։ Հ .Գ Մի մոր տեսա, կիսապառկած քարի վրա, աչքերից հոսում է, քթից հոսում է ( ցուրտ է, պարզա) , ձեռքերը թաց, երեսները թաց …. Այս խեղճերը մեր պսևդոհայրենասիրական շոուների ձեռքին կրш կն են ընկել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *