ՀՀ Առողջապահության նախարարը՝ Անահիտ Ավանեսյանը Կառավարության հունվարի հինգի նիստում հայտնեց, որ Հայաստանում գրիպի նոր տեսակով հոսպիտալացվել է 595 քաղաքացի, 95 տոկոսը՝ մինչև 18 տարեկան։ «Գիտենք, որ գրիպը հիմնականում շրջանառվում է երեխաների շրջանում, և փոխանցողները

նրանք են։ Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը բավական կայունացել է, ու դա պայմանավորված է նաև ուսումնական արձակուրդներով։ Եվ հույս ունենք, որ այս կայունացման հետևանքով նաև որոշակի նվազման տեմպ կգրանցնեք»,- հայտնեց նախարարը։ Նշենք, որ, ըստ
ԿԳՄՍՆ որոշման, 3-12-րդ դասարաններում սովորող աշակերտների դասերը կվերսկսվեն հունվարի տասից, իսկ առաջին և 2-րդ դասարանցիների արձակուրդը կտևի մինչև հունվարի 23-ը ներառյալ։ Factor.am-ը ԿԳՄՍՆ խոսնակից՝ Գեղամ Մելիքբեկյանից հետաքրքրվեց՝ նկատի ունենալով ս ուր շնչառական վш րակների տարածումը հենց դպրոցականների շրջանում՝ հնարավո՞ր է արձակուրդներն երկարաձգվեն: «Դեռ նոր որոշում չկա, ինչպես ուսումնական պլանը հաստատված է, էդպես է լինելու»,- նշեց ԿԳՄՍՆ

մամուլի քարտուղարը։ Ավելացնենք նաև, որ, ըստ Ավանեսյանի, գրիպի դեմ պատվաստումը արդյունավետ է, որի արդյունքում հնարավոր է խուսափել հիվանդանալուց և ծա նր ընթացքից։ Նախարարի խոսքով՝ ս ուր շնչառական վш րակի դեմ պատվաստումը չի կարող խանգարել կորոնավի րուսի դեմ պատվաստումներին։ Արփի Հակոբյան