Սպասվում է Ձյուն, ուժգին քամիներ և… Ահա՝ ինչ եղանակ կլինի ողջ հունվարին. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ հունվար ամսվա հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում տատանվում է 65-80 տոկոսի սահմաններում: Ընդհանուր առմամբ հանրապետությունում տվյալ ամսվա մեջ դիտվում է միջինը 42մմ տեղումներ` հիմնականում ձյուն: Տեղումների նվազագույն

քանակը դիտվում է Արարատյան դաշտում, հանրապետության հյուսիս-արևելքում և Մեղրիում` մինչև 20 մմ: Տեղանքի բարձրությունից կախված դրանց քանակը ավելանում է` նախալեռներում` 30-35մմ, լեռներում` Քառասունից քառասունհինգ մմ: Գյումրիում -9⁰C, Պաղակնում -12⁰C: Շատ ցածր ջերմաստիճաններ են դիտվում

լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում` -7…-9⁰C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -34⁰C: Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-4⁰C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -10⁰C-ից ցածր են եղել:

Հանրապետության ծայր հարավային և հյուսիս-արևելյան շրջաններում հունվարին տաք է` միջին ամսական ջերմաստիճանը` Բագրատաշենում` +0,3⁰C, Մեղրիում` +1,6⁰C: Նվազագույն ջերմաստիճանը այս շրջաններում -17…-20⁰0C-ից ցածր չի իջնում: Մառախուղը հաճախակի դիտվում է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և

լեռնանցքներում: Ամպամած օրերի թիվը տատանվում է 3-ից տաս օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում 120 ժամ է, Արարատյան հովտում` 80-100 ժամ: Գերիշխում է անդորրային եղանակ, իսկ հյուսիս-արևելյան մասերում դիտվում են թույլ քամիներ: Քամու միջին արագությունը` 2 մ/վրկ է:

Լեռնանցքներում և բարձր լեռնային շրջաններում այն հասնում է 6-8մ/վրկ: Սակայն հունվարին կարող են դիտվել ուժեղ քամիներ` մինչև 20 մ/վրկ արագությամբ, իսկ լեռնանցքներում մինչև 40մ/վրկ և առավել արագությամբ: Երևանում 1956թ-ին դիտվել է քամի երեսունչորս մ/վրկ արագությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *