Հարգելի տիկին Ավանեսյան, ինչո՞ւ մոլերում QR կոդ չեն պահանջում: Քանի որ Դուք այդպես էլ չպատասխանեցիք, թույլ տվեք այս հարցին ես պատասխանեմ… Կարեն Քոչարյան
Կարեն Քոչարյանը իր էջում գրել է. Կրկին վերադառնամ QR կոդերին:

Իհարկե հասարակական տրանսպորտի և մետրոյի հարցին այդպես էլ չպատասխանեցին, սակայն այժմ այլ հարցով եմ ուզում դիմել մեր առողջապահության նախարարին:
Հարգելի տիկին Ավանեսյան, Կարող եք բացատրել, թե ինչո՞ւ մոլերում QR կոդ
չեն պահանջում: Քանզի իմ կոռեկտ հարցադրումներին Դուք այդպես էլ չպատասխանեցիք, թույլ տվեք էս հարցին ես պատասխանեմ: QR կոդերի պարտադիր պահանջի ցուցակում ընգրկված չեն

մոլերը (նշված են միայն մոլերում հասարակական սննդի հատվածները), քանզի մոլերի սեփականատերերը պատգամավոր օլիգարխներ են…, իսկ նրանց շահերին կպնել չի կարելի… երևի: