Zona Pozitive ֆեյսբուքյան էջը գրել է.
Լա՞վ եք թռիչքաձև, երկնիշ տնտեսական աճ գրանցում, լա՞վ եք բիզնեսներին զարկ տալիս, լա՞վ եք կառուցում ապագան… Օր 2-րդ, ժողովուրդ ջան, որ QR կոդերը պարտադիր են… Ուշադիր նայեք այս նկարներին։ Մի ժամ քայլել եմ մայրաքաղաքով, ու կենտրոնի գրեթե ոչ մի սրճարան և ռեստորան հաճախորդ չուներ.

դատարկ նստած էին, ամենալավ
պարագայում՝ մեկ-երկու սեղան։ Գիտե՞ք ինձ ինչ հարց է հետաքրքրում։ Ո՞ւր են ուզում սրանով հասնեն այս մարդիկ։ 2 հարյուր սննդի կետեր արդեն իսկ փակվել են համաճարակի սահմանափակումներով պայմանավորված (2020-ից ի վեր), ևս 800-ը փակվել են ժամանակավոր, և Աստված գիտի՝ կբացվեն էլ, թե ոչ։ Ու սա դեռ
պաշտոնական թվերն են։ Այժմ ես հարց եմ ուզում տամ առողջապահության տիկնոջը, որ սենց աչքերը կլորացնում ու շնչակտուր խոսում ա՝ տիկին Ավանեսյան, դուք ձեր արածից գո՞հ եք։ Գո՞հ եք, որ սրճարանները և ռեստորանները չեն աշխատում։ Գո՞հ եք, որ մարդկանց բիզնեսները վարի եք տալիս։ Գո՞հ եք, որ քաղաքացիների և սրճարանների միջև պատ եք շարել։ Էդ որ տենց թվեր եք

նկարում ձեզնից դուրս, թե բա՝ մեկ միլիոն 8 հարյուր հազար մարդ պատվաստվել է, բլա բլա բլա։ Հիմա հարց եմ տալիս՝ բա որ միլիոնից ավել պատվաստվել են՝ ինչի՞ են սրճարանները դափ-դատարկ։ Դե պատասխանեք, էդ ո՞նց է սենց լինում։ Վահան Քերոբյան, քեզ եմ հարց տալիս, երկնիշ թռիչքաձև աճդ սա՞ էր, հլը հետ արի քո երևակայական աշխարհից,
որտեղ արդեն Դուբային տվել անցել ես, ու ասա՝ է՞ս ա տնտեսական աճդ, սե՞նց ես զարկ տալիս տնտեսությանը։ Ես չեմ հասկանում՝ դուք ձեռք-ձեռք բռնած որոշել եք այս պետության մայրիկը ու հայրիկը шնի ծե՞ք։ Եթե ձեր ուզածը իրոք այս պետությունը կп րծանելն էր՝ ընդունեք շնորհավորանքներս, դուք ձեր ուզածին գրեթե հասել եք։ Ինչո՞ւ գրեթե, բացատրեմ։ Քանզի եթե ռեստորանային Բնագավառի ներկայացուցիչները այս տեմպերով շարունակեն խելոք,

հլու-հնազանդ ձեր անտրամաբանական հրшմ աններին ենթ արկվեն, ու ձեր նմանների դեմ ոչինչ չանեն՝ ամբողջությամբ կհասնեք ձեր ուզածին։ Լավ, էս ի՞նչ եք անում դուք։ Եվ էս խելքով դուք երկի՞ր եք ղեկավարում։ Ավտոբուսները բթած, 30 հոգի իրար գիրկ նստած, քիթ մտած ՀԵՉ, ՆՈՐՄԱԼ Ա, ՉԿԱ ՈՉ ՄԻ ՎՏ ԱՆԳ, իսկ սրճարաններում, որ համենայն դեպս իրարից առավել հեռու են
լինում մարդիկ, քան քաղաքային տրանսպորտում՝ ՉԷ, ՎՏ ԱՆԳԱՎՈՐ Ա։ Հանկարծ մեր մասի՞ն եք մտածում։ Վա՜յ, ինչ բարի եք։ Հիմա մի քանի հիս տերիկներ էլ կգան, կասեն՝ «Սակայն ի՞նչ եք ուզում այս սուրբ մարդկանցից, ողջ աշխարհում էլ այդպես ա»։ Այ ես էլ հատուկ ձեր պես տգետ ապուշների համար մի քանի բան կասեմ այժմ։ Ամբողջ աշխարհում, ի գիտություն ձեզ,

հարգելիներս, լինքը դնում եմ, նայեք, թե տեսեք ինչ բուն տեր են (https://www.facebook.com/100051838002088/videos/971215430144437/), և 2-րդ, էդ որ ձեզ դրել համեմատում եք աշխարհի հետ, առաջադեմ պետությունների հետ, դուք գոնե պատկերացում ունե՞ք, թե որքան հարուստ են Եվրոպական երկրները, Ամերիկան, Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան ո. այլն։ Նրանք
կարան իրենց թույլ տան, սիրելիներս, նրանք էնպիսի տնտեսություն և էնպիսի հարստություն ունեն, որ 100 տարի էլ կարան։ Այժմ հարց եմ տալիս ձեզ՝ ձեզ թվում ա իր տնտեսությամբ ու պաշտոնապես երեսուն տոկոս, իսկ ոչ պաշտոնապես վաթսուն տոկոս, աղքատություն ունեցող Հայաստանի պես երկիրը, առանց էդ էլ պш յթած տնտեսությամբ, համաճարակից էլ ավելի պш յթած, պш տերազմից հետո չասեմ էլ ինչ եղած կարա՞ նույն հարթության հետ դրվի և համեմատվի Եվրոպայի և նրա տնտեսության հետ։ Դուք ապո՞ւշ եք։ Ձեզ թվում է, որ եթե վահանքերոբյան կլասը

հելնում երգում ա, որ երկնիշ տնտեսական աճ ունենք, ու ձեր պես դեկորատիվ ուղեղները հելնում ուրախանում, ծափ են տալիս՝ ապա տենց ա, որ կա՞։ Ողջ մոլորակը վարի է գնում համավարակի պատճառով, Հայաստանի տնտեսությունը աճո՞ւմ ա։ Էս խելքով բա ո՞ւր եք ուզում հասնեք։ Որոշե՞լ եք արդեն։ Էս ցիրկը, էս կլոունադան թարգեք։ Պետություն եք վարի տալիս,
այ անգրագետներ։ Ժողովուրդ, առհասարակ ոչ լայքերի, ոչ էլ դիտումների անհրաժեշտություն չունենք, մենք տենց բաներից ուրախանալու փուլը վաղուց ենք անցել։ Բայց եթե համաձայն եք մեր հետ, եթե կիսում եք մեր կարծիքը` տարածեք այս փոսթը, տարածեք նրա համար, որ տեղ հասնի աթոռներին նստած որոշ անձանց…