«Պատիվ ունեմ»- ին ձայն տվողներ,հը՜ գո՞հ եք ձեր պատգամավորից… Հիմա հարց տղուկի մտածելակերպով այդ «պատգամավորին». այ տղա, դու երևի մոռացել ես, որ… Ալեքսանդր Սայադյան

Ալեքսանդր Սայադյանն իր էջում գրել է.
ԵՐԿՈւ ԽՈՍՔ… Ափսո՜ս ժամանակս… Բնականաբր, տարիք և կյանքի երկար ճանապարհ անցած մարդուն վայել չէ իջնել ինչ-որ մի տհ шս գոյացության մակարդակի և թանկ ժամանակը տրամադրել նրա արածին

գնահատական տալուն։ Խոսելու, անելու ու քննարկելու շատ առավել կարևոր հարցեր կան, քան թյուրիմացաբար ու ճակատագրի քմահաճույքով Ազգային ժողովում հայտնված ազգադ ավ մի տղուկի արարքը։ Հը՛, «Պատիվ ունեմ»- ին ձայն տվողներ, ձեր պատգամավորից

գո՞հ եք, որը միանալով թուրքերին ու ազերներին, ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկում Հայաաստանում ժողովրդավարության մակարդակը դրական գնահատող հայանպաստ բանաձևին և հետո էլ հпխորտում, թե պատրաստ է 100 անգամ էլ այդպես քվեարկել, քանզի ՀՀ-ում

ժողովրդավարություն չկա։ Հիմա հարց տղուկի մտածելակերպով այդ «պատգամավորին». այ տղա, ախր խոսելուց առաջ մի քիչ մտածիր, էլի՜… Ինքդ քեզ հարցրու, էդ ո՞նց, ի՞նչ արժանիքներիդ համար ու ինչի՞ շնորհիվ դու հայտնվեցիր ԱԺ-ում, եթե ՀՀ-ում ժողովրդավարություն չկա։

Եթե ՀՀ- ում բռ նшպետություն լիներ, ինչպես դու ու մյուս «պատիվ չունեցողներն» և «հայասպաններն» են պնդում, Այժմ դուք կլինեիք այնտեղ, որտեղից երկինքը վան դակավոր է երևում։ Տղա ջան, դու երևի մոռացել ես, որ քո առաջնային պարտականությունը երկրիդ շահերը պաշտպանելն է, ոչ թե ինչ-որ 1-ի հանդեպ քո հակակրանքը արտահայտելը ու նեղ կուսակցական շահերով առաջնորդվելը։ Եթե այս պարզ սկզբունքը չես հասկացել, ինչը աչք է ծակում, ապա քո տեղը ԱԺ-ում չէ, լավ կլինի ինքնահոժար

մանդատդ վայր դնես ու հեռանաս քաղաքական ասպարեզից, որ ապագայում սև բիծ /լաքա/ չլինես երեխաներիդ կենսագրությունում։ Եվ վերջում մի հարց էլ մամիջանյան ընտրողներին՝ դուք գո՞հ եք ձեր արածից… Մի անգամ էլ ասեմ նախորդ փոքրիկ գրառումս. պետական շահերը կուսակցական նեղ շահին ստորադասողը /որ շարքից էլ լինի՝ ՔՊ, ՀՅԴ, թե ՀՀԿ/, ունի մի անվանում՝ տա կանք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *