ՍԵՆՍԱՑԻՈՆ… Հայտնի է տարեթիվը, թե երբ կսկսեն մարդկանց տեղափոխել Մարս մոլորակ բնակվելու համար

Իլոն Մասկը այսօր պատասխանել է էն հարցին, թե երբ մարդիկ կսկսեն բնակվել Մարսի վրա: Իլոն Մասկը պատասխանել է, որ իր ընկերությունը ՝ SpaceX-ը դա կանի առաջիկա 5-ից 10 տարվա ընթացքում։ «Լավագույն դեպքում՝ առաջիկա 5 տարվա ընթացքում, վատագույն

դեպքում՝ տաս տարվա ընթացքում»,- ասել է միլիարդատեր Իլոն Մասկը։ Մասկը Ֆրիդմանին ասել է, որ ճիշտ տիեզերանավի նախագծումը որոշիչ գործոնն է։ Միլիարդատերը գլխավոր նպատակը համարում է վառելիքի ծախսերը նվազագույնի հասցնելը: Հենց 1 տոննայի

բարձր գինն է խանգարում իր ծրագրերին։ «Ներկայումս ոչ ոք չի կարող թռչել Մարս անգամ մեկ տրիլիոն դոլարով։ Ոչ մի գումար չի օգնի ձեզ դեպի Մարս տոմս ձեռք բերելու համար»,- նշել է Մասկը: SpaceX-ի գործադիր տնօրենը նախատեսում է ապագայում կառուցել մոտ հազար Starship հրթիռներ ու օրական երեք

տիեզերանավ արձակել և ընդհանուր մլն մարդ ուղարկել Մարս: Բայց, ինչպես նշում է պորտալը, փորձագետները կասկածում են Մասկի կանխատեսումների արժանահավատությանը։ Նրանց կարծիքով՝ Մարսի վրա մարդու վայրէջքը տեղի կունենա շատ ավելի ուշ, քան SpaceX-ի ղեկավարը պլանավորում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *