ԶԳՈւՇԱՑՈւՄ… Հարգելի ծնողներ, ուշադիր եղեք Ձեր տղա երեխաներին, քանզի համացանցում… Սամվել Հայրապետյանը ԱՀԱԶԱՆԳՈւՄ է

Այս գրառումը վերաբերվում է այն ծնողներին` որոնց երեխաները 11-17 տարեկան են։ Խնդրում եմ կիսվել նյութով։ Խորհուրդ կտամ նաև միանալ իմ էջեին սեղմելով Follow / Подписаться: Հարգելի ծնողներ, պատկերացրեք՝ վիճակը ինչքան է լրջացել, որ ես այս թեմայով վերջին ժամանակներում արդեն թվով երրորդ գրառումս եմ անում։

Առավել կոնկրետ սա ոչ թե գրառում է, այլ` առավել շատ ահազանգ։ Խնդրում ու հորդորում եմ, որ օնլայն տիրույթում հետևեք Ձեր երեխաների գործողություններին ու անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց։ Իմ գրածը մասնավորապես վերաբերվում է Tik-Tok ու Telegram հավելվածներին։ Թե’ Tik-Tok-ում և թե’

Telegram-ում կան հետաքրքիր ու ուսուցողական ալիքներ, բայց դրանք բավականին քիչ են և հիմնականում անգլալեզու։ ԱՊՀ տարածքի Tik-Tok-ի կոնտենտի մեծ մասը միայն վնш սում է Ձեր երեխաներին։
Ցш վոք սրտի բայց պետք է նշեմ, որ մեր երկրում բավականին շատ են պե դпֆիլները (մանկապի ղծները), ովքեր «վխ տում» են թե’ Tik-Tok և թե’ Telegram հավելվածներում, ի

դեպ` պետք է նշեմ, որ վերջինում առավել շատ են։ Խոսեք Ձեր երեխաների հետ, նրանց բացատրեք բոլոր էն խնդիրների ու ծուղակների մասին, որոնց մեր նրանք կարող են հայտնվել։ Խնդրում եմ մեկ մեկ ուշադրություն դարձրեք Ձեր երեխաների տիկտոկյան ուղիղ եթերներին կամ էն պրոֆիլներին, որոնց Ձեր երեխաները հետևում են։ Պետք չի երեխաներին կոպտել կամ

արգելել։ Ամեն դեպքում երեպայի ձեռքից հեռախոսը վերցնելով էլ հարցեր չեն լուծվում։ Փորձեք Ձեր երեխաների հետ խոսել, անել էնպես, որ Ձեր երեխան վստահի Ձեզ, Ձեր մեջ տեսնի ոչ միայն ծնող, այլ նաև ընկեր, որ կարողանա պատմի էն ամենի մասին, ինչ որ իր հետ կատարվում է այդ հարթակում, որ կարողանա հաղթահարել իր հոգեբանական վш խերը և

ընկճվածությունը։ Խորհուրդ կտամ կարդաք Social Engineering-ի մասին (Սոցիալական Ինժեներիա)։ Պեդոֆիլները, ովքեր որ Ձեր երեխաներին առաջարկում են տարբեր տեսակի առաջարկներ, ցш վոք, բայց բավականին տիրապետում են այդ մեխանիզմին և մե ղшդրել երեխաներին որ տրվում են էդ ամենին դա հի մшրություն է ոչ ավել։ Քանզի սոցիալական ինժեներիա կիրառելով լուծվում են առավել մեծ և ինչու ոչ նաև գիգանտ խնդիրներ։ Խորհուրդ կտամ ամեն օր փորձեք

Ձեր երեխայի հետ խոսել իրենց անցկացրած այդ օրվա մասին։ Փորձեք Ձեր երեխաներին բացատրել, որ որքան էլ այդ հարթակներում կան զվարճալի շփումներ ու ստիկերներ, այնքան էլ կան չար ու վատ մարդիկ, որոնք կարող են փորձել նրանց նեղացնել։ Արեք այնպես, որ երբ ինչ-որ պեդոֆիլ կապվի Ձեր երեխայի հետ, Ձեր երեխան առանց պատասխանելու նույն պահին տեղեկացնի Ձեզ։ Ես էլ խնդրում եմ, որ դուք էլ ինձ

տեղեկացնեք։ Հարգելի ծնողներ, ուշադիր եղեք Ձեր տղա երեխաներին։ Քանզի Տելեգրամում կան ալիքներ, որտեղ անօրինական կերպով վաճառում են տարատեսակ թմ րшնյութեր և բավականին էժան գներով։ Իսկ գիտե՞ք թե ինչու են էժան ու հասանելի, որովհետև դրանք պարզապես պատենդ են ոչ ավել։ Այդ պատենդները առավել շատ ու արագ են վնш սում մարդու առողջությանը քան օրիգինալ տեսակները։ Ուշադիր եղեք Ձեր երեխաներին որ չօգտվեն Տելեգրամյան նման

ալիքներից։ Իրենց հետ խոսեք ու բացատրեք դրա վատ և շատ ժամանակ նաև անդառնալի հետևանքները։ Ամեն դեպքում անընդհատ մոնիտորինգ անելով վերոնշյալ հարթակները ես որևիցե դրական դինամիկա չեմ տեսնում և դեռ հակառակը։ Խնդրում եմ եղեք ավելի ուշադիր ու հոգատար։ Հ.Գ. Եթե երեխայի հետ կп նֆլիկտ չի լինի, ապա բջջային օպերատորի մակարդակով արգելեք մուտքը դեպի այդ հարթակներ, գոնե էնքան ժամանակ մինչև Ձեր երեխան լինի

էլ ավելի ինքնուրույն, որ կարողանա վտш նգի դեպքում չտրվել դրա գայթակղությանը ու դիմել Ձեզ, կամ իրավապահ մարմիններին։ Ինչու ոչ նաև հնարավորության դեպքում փորձեք Ձեր երեխայի հետ զրուցել սեռական դաստիարակչական թեմաներից ու վնասակար սովորությունների (ծխել, խմել, թմրանյութ և այլն) բավականին վատ հետեւանքներից։ Հարգանքով` մեդիա և կիբեր անվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյան (Սամի)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *