18-45 տարեկան միջին վիճակագրական հայ տղամարդը, զրույցը սկսում է <Հորս արև> բառակապակցությամբ։Ինչու՞… Ասեմ… Ռաֆայել Մնացականյան

Ռաֆայել Մնացականյանը գրել է.
18-45 տարեկան միջին վիճակագրական հայ տղամարդը, զրույցը սկսում է <Հորս արև> բառակապակցությամբ։ Որոշեցի այս հարցին /խնդրին/ անրադառնալ,քանի որ 1 ժամ առաջ մի հայաշատ միջավայրում էի,որտեղ հայությունը հետևելով պապերի պատգամին,

վեհի և վեհագույնի շուրջ զրուցելով պտտվում էր շատրվանի ողջ պարագծի շուրջ․․․ Պտույտից լսվում էին գետնախոնարհ,լալահառաչ ու հարալեզ երդմնապատումները…. Հորս արև…Շան տղա ըլեմ….քիթս կտրեմ…Գյաջ ըլնեմ…և Գ-յով մեծ յոթնյակ՝ G7 հիշատակող

արձագանքներ….
Տեսարանը հիշեցնում էր Սթուն Հենջի հայտնի հավաքը՝շամանների պտույտը, սակայն քանզի մեր Քարահունջի օրինակով են սարքել Բրիտանական գանձը,որոշեցի համեմատականը բացառապես Նոյան Տապանից սերած, 40 NT 040 պետհամարանիշներով <Չայկա> քշող ժողովրդի հետ տանել։
Եվ այսպես ․․․ինչո՞ւ է միջին

վիճակագրական տղամարդը պատմությունը սկսում <հորս արև> բառակապակցությամբ։ Եթե խնդրին գիտական տեսանկյունից նայենք, <Հորս Արև> նախաբանով, վերջինս ապահովագրում է իրեն ու մինչ պատմության բովանդակությանը հասնելը, նախապես հուշում է զրուցակցին,որ պատմությունը ճշմարիտ է,սուտ չէ․․․ Ընդհանրապես Հորս Արև,Մե ռնեմ ջանիդ,Ցա վդ տանեմ, արտահայտությունները մեր

հեթանոսական անցյալի լավագույն վկայություններն են ու իհեճուկս քրիստոնյա Հայաստանի 1700 տարվա հեթանոսական արժեքները բնաջնջելու բш րբարոս քաղաքականությանը,հիանալի կերպով արմատացած են ժողովրդի մտքի ու բառապաշարի մեջ։ <Հորս արև> ասել է թե՝ ճմարտախոս եմ, չեմ ստում,ամեն բան եղածի պես է․․․ Դե հո սուտ երդում չես ուտի՞։ Սոխով քյաբաբ կուտես,սակայն սուտ երդում․․․․երբեք,,,,,nunca mais…. Բայց ինչու պիտի իրեն հարգող տղամարդը նախապես հաստատի,որ ճշտախոս է․․․
Ինչու սուտասանի

համբավ է վայելու՞մ․․․ Ինչու լրատվականի մեկնաբանները չեն ասում,օրինակ՝
-Հորս արև այսօր հետաձգվելու է Քոչարյանի ու մյուսների գործով դատը։
Չի ասում,քանզի առանց երդվելու 1000000 տոկոս գիտես,որ հետաձվելույա․․․․
Մյուս կողմից եթե հարցին մոտենանք փիլիսոփայնորեն,ապա զրուցակիցը <Հորս արև> ձևակերպումով արդեն ինքն իրեն մատնում է,որ մինչ այդ ինչ ասել է սուտ է,ու միայն այս նախաբանից հետո է սկսվում ճշմարտությունը։ Պատմությունից առաջ <Հորս արև> ապահովագրությանը դիմելով, շարքային միջին վիճակագրական հայը մատնում է իրեն,որ ինքը շարքային ստախոս է։ Փչան․․․․ Կարծում եմ այս խնդրին ավելի լուրջ և մասնագիտորեն է պետք

մոտենալ ու անգամ հոգեբանի հետ զրուցել։ Եթե կգտնվեն մասնագետներ,սիրով հրավիրում եմ զրույցի։ Իսկ մինչ դա՝ Տղե՛ք, խոսեք այնպես,որ ամեն մի բառի և տառի համար ստիպ ված չլինեք հիշել ձեր հորը,քանզի տղամարդը կշռում է ճիշտ այնչափ ,ինչքան կշռում է իր խոսքը․․․․ Առանց Հոր և Մոր արևի։
Ռաֆայել Մնացականյան
Հայի Ամերիկյան օրագիրը շարքից 09,02,2022 ©

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *