ՀՀ-ում ապրող սիրելի հայեր ջան, ՀՀ-ում սով չի լինելու, անիմաստ խուճապի մի մատնվեք, «մի հիմար քարը գցումա փոսը, հազար խելացի չի կարում հանի», այժմ մեկը մտել մի սուպերմարկետ ինչքան ձեթ կա առելա, 1000 հոգի խառնված իրար ձեթ և ալյուրա առնում։
Հայեր ջան, անգամ համաշխարհային պանդեմիայի ժամանակ, երբ նույն կերպ մարդիկ սկսեցին խпւճապահար արկղերով ու պարկերով առևտուր անել, փաստը ցույց տվեց, որ անիմաստ էր, էսօր ՀՀ-ն Իրանի հետ էլ սահման ունի, գրեթե աշխարհի բոլոր երկրների հետ էլ օդային

սահմանը բացէ, ՀՀ-ի գյուղատնտեսություն էլ վատ վիճակում չէ, գյուղացիներն էլ իրենց հողերը մշակում են, մենք 3 մլն ենք, և մենք հայ ենք, քարից էլ լինի հաց կքամենք, անիմաստ մի խառնվեք իրար, Հայաստանյան ռեստորանները, սրճարանները և զվարճանքի ակումբներն էլ հերթի տակ գործ են անում, հյուրանոցներում էլ տեղ
չկա, դե էլ չասեմ, որ հայը սիրումա չտեսի պես 3 հոգով գնա ռեստորան քսաներեք հոգանոց սեղան գցի, տանը երկու հոգի են ապրում, տասներկու հոգանոց ընտանիքի նախաճաշ են պատրաստում։ Հիշում եմ, ինձ մի իմաստուն ազգական մի օր ասաց, որ Հայկ ջան, գիտես ՀՀ-ում ապրող հայերի, ռեստորաններում հարսանիք և քեֆեր անող հայերի 1 օրվա ուտելիքի մնացորդով,

Չինաստանը մի օր կկշտանա, այդ ժամանակ փոքր էի, շատ չէի հասկացել ինչ նկատի ուներ, հետո հասկացա.. Էնպես որ ապրեք հանգիստ, ոչ ցուցադրական, երկու հոգով էլ քսաներկու հոգու խորոված մի պատվիրեք, իսկ ՀՀ-ում շաքարավազի պակաս էլ չի կարող լինել, Սամո ձյաի ականջը կանչի, քիչ կարտահանի, մեր թեյի և սուրճի շաքարը միշտ էլ
շատ կլինի։ Ուղղակի նմանատիպ
արհեստական խուճապներից կարող են օգտվել նաև անբարեխիղճ առևտրականները, օբեկտների տնօրենները և արհեստական գնի աճ գրանցեն, դա էլ իհարկե կարճ կտևի, իշխանության համապատասխան կառույցները կգտնեն նման անբարեխիղճներին ու կտուգանեն։ Առողջ եղեք, ՀՀ-ում խաղաղություն լինի, մենք եևեք մլն ենք, հաստատ բոլորից լավ կապրենք, մի քիչ կամք ու աշխատասիրություն ունենանք, խաղաղության հետ համատեղ մենք շատ լավ կապրենք, նաև նման իրավիճակներում գոնե երբեմն

գրեք, շնորհակալություն գյուղերում ապրող մեր հայրենակիցներին, որ նրանց շնորհիվ քաղաքի հшբրգածները երբեք չեն իմանա սովն ինչ է.. Հուսամ ճիշտ կհասկանաք.. Շնորհակալություն Հայաստանի գյուղերի մեր քաղաքացիներին, որ նրանց շնորհիվ Հայաստանում սով չի լինի և ոչնչի պակաս էլ չի լինի։ Ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք։