Բուք, ձյուն, անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի

Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մարտի տասնմեկի ցերեկը, 12-ից 13-ին, տասնվեցին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի տասնմեկի ցերեկը հնարավոր է ամպրոպ։
Մարտի 14-ից տասնհինգին

քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Մարտի տասնմեկին ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 14-ից 18մ /վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ին,

տասնվեցին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ին առանձին հատվածներում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում ինտենսիվ: Տեղումները լեռնային ու նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան երեքից յոթ մ/վրկ, մարտի 11-13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն 12-15-ին աստիճանաբար կնավզի վեցից ութ աստիճանով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *